19:30 21.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։
«Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև անցյալում եղած միասնությունն է մեզ համար շատ կարևոր։ Ինչու՞ այն նորից չլինի, ինչու՞ նորից չսկսվի։ Մեկնարկը արդեն տվել ենք։ Տա Աստված արտառոց իրավիճակ չստեղծվի, մենք հաջողությամբ կանենք այդ քայլը»։
Այնուհետև Էրդողանը նշել է, որ եգիպտական կողմից մի խնդրանք ունեն․ այն է, որ Միջերկրական ծովում իրենց դեմ ոչ բարեկամական կեցվածք ունեցողներին պատասխանեն խաղաղությամբ ու այդ կերպ շարունակեն առաջ ընթանալ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև 9 տարի է, ինչ հանդիպումներ չէին եղել։ 2013-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկած Մուհամմադ Մուրսիից և Ադլի Մահմուդ Մանսուրից հետո ղեկավարությունը ստանձնած Սիսիի օրոք թուրք-եգիպտական հարաբերությունները խիստ լարված էին։ 2019-ին Էրդողանը հրաժարվել էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբեայի շրջանակներում տրվող պաշտոնական ճաշից՝ ասելով, թե չի ցանկանում հեղափոխականի հետ մի սեղանի շուրջ նստել ու այդպիսով օրինական դարձնել նրան (Սիսիին-խմբ․)։
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...