20:31 22.11.2022
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Գործադիրն իր վերջին նիստում հաստատեց նախագիծը և ուղարկեց խորհրդարան` այն համարելով անհետաձգելի: Ըստ նախագծի` համաընդհանուր հայտարարագրման համակարգը կգործի 2023 թվականից: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հետ:
Այսպիսով՝ ի՞նչ է նշանակում, թե բոլոր քաղաքացիները պետք է հայտարագիր ներկայացնեն, և ի՞նչ է ենթադրում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը.
«Նախագծերի փաթեթը, որը քննարկվել է կառավարության նիստում և հավանության է արժանացել, նախատեսում է, որ 2023-ից սկսած՝ 3 հաջորդական տարիների ընթացքում ՀՀ-ում ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Այսինքն՝ նախատեսվում է, որ 2023-ը կլինի հայտարարագրման առաջին տարին, որի համար առաջին հայտարարագրերը կներկայացվեն արդեն 2024-ի ապրիլին:
Բնականաբար, այս փուլայնությունը նպատակ ունի համակարգի ներդրումը սահուն ձևով կազմակերպել, և նաև քաղաքացիներին նախապատրաստել այս գործընթացում լիարժեք ինտեգրվելու առումով:
Յուրաքանչյուր փուլի համար նկարագրված է հայտարարագիր ներկայացնողների շրջանակը՝ որոշակի տրամաբանությամբ, և եթե խոսելու լինենք արդեն համակարգի առջև դրված նպատակադրումներից, ամենից առաջ պետք է նկատել, որ հայտարարագրման համակարգի ներդրման հիմնական նպատակը, ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ համակարգի կայացումն է:
Գաղտնիք չէ, որ կառավարությունը տարբեր ուղղություններով, տարբեր քաղաքականություններ է մշակում և իրականացնում, աջակցության և սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում: Եվ այս համատեքստում այս քաղաքականությունների կամ ծրագրերի արդյունավետությունն ու օպերատիվությունն ուղիղ կախվածության մեջ է այն հանգամանքից, թե մենք ինչքանով ենք լավ ճանաչում, ինչքանով ենք լավ տեղորոշում մեր քաղաքացիներին՝ որպես շահառուների»,- ասաց փոխնախարար Պողոսյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...
14:14 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղելԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...
13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...