Հաջողումը մեր բոլորի շահերից է բխում, իսկ ձախողումը վնասելու է բոլորիս՝ հավասարապես. ԱՀ պաշտոնաթող նախարարը հաջողություն է մաղթել նոր ձևավորվող կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Հաջողումը մեր բոլորի շահերից է բխում, իսկ ձախողումը վնասելու է բոլորիս՝ հավասարապես. ԱՀ պաշտոնաթող նախարարը հաջողություն է մաղթել նոր ձևավորվող կառավարությանը

22:13 24.11.2022

Նոյեմբերի 23-ին ԱՀ նախագահի հրամանագրով ի թիվս կառավարության այլ անդամների, աշխատանքից ազատվել է նաև ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայրենակիցներին՝ անդրադառնալով իր կատարած աշխատանքին ու խոսելով իր հետագա վերաբերմունքի մասին.

«1997 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում, իմ բաժին մասնակցությունն ունենալով ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, վերջինից հետո Արցախի Հանրապետության ժողովրդի հետ ապրելով նույն տառապանքներն ու հիասթափությունները, առանց զգացմունքայնությանը տրվելու ընտրել եմ մեր պետականությունն ու պետականապահպանության առանցքային միջոց հանդիսացող՝ հանրային իշխանությունը փլուզումից զերծ պահելու ճանապարհը և 2020թ. դեկտեմբերի 22-ից ստանձնել եմ ԱՀ առողջապահական համակարգը ղեկավարելու պարտականությունը (արդարության համար պետք է նշեմ, որ այդ պահին պետական համակարգում աշխատանքի անցնելը և համակարգի մաս կազմելը մեղմ ասած պատվաբեր գործ չէր)՝ այդ որոշումը կայացնելով դժվարությամբ՝ իմ և հանրության առաջ ստանձնելիք պատասխանատվության ծավալը գիտակցելով, բայց և առողջապահության համակարգի նկատմամբ տարիներով արմատացած հիասթափությունների շղթան կոտրելու և հանրության վստահությունը վերականգնելու հստակ վճռականությամբ։
Առաջին իսկ օրերից պետական համակարգի մի խումբ ծառայողների հետ համատեղ ներգրավվել ենք արցախցուն իր հայրենիք վերադարձնելու հույժ կարևոր գործին՝ այդ ընթացքում առավելագույն չափով ու մարդկային ֆիզիկական հնարավորությունների սահմաններում լինելով քաղաքացուն նվիրված, ուշադիր, հոգատար, օբյեկտիվ, մարդամոտ ու հասարակ: Պաշտոնավարման երկու տարվա ընթացքում իրագործել ենք մի շարք ծրագրեր, աջակցել հազարավոր տեղահանվածների ու բժշկական օգնության կարիք ունեցող մեր մյուս համերկրացիներին, ամրացրել ունեցած կապերը և ձեռք բերել նոր միջազգային գործընկերներ, կամուրջներ ստեղծել բարձր որակավորում ունեցող տասնյակ մասնագետների ու իրենց գործի գիտակ մարդկանց հետ, ովքեր դեռ երկար տարիներ իրենց ներդրումը կբերեն Արցախի առողջապահության ոլորտին: Երկամյա պաշտոնավարման անկյունաքարային ձեռքբերումը համակարգի վերաբերմունքն էր առ մարդը, վերափոխումը՝ սոսկ վարչարարից հանրային ծառայողի:
2022թ. նոյեմբերի 23-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ԱՀ Առողջապահության նախարարի պաշտոնից: Այդ կապակցությամբ ուզում եմ երախտիքս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս երկու տարվա ընթացքում եղել են կողքիս, հավատացել են ինձ ու վստահել: Շնորհակալ եմ Արցախի առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, առանց բացառության, իրենց նվիրական աշխատանքը լուռ, համեստորեն ու խոնարհաբար կատարելու համար: Ձևավորվում է նոր Կառավարություն և ոլորտը կունենա նոր ղեկավար։ Հաջողություն եմ մաղթում գործադիր իշխանությանը բոլոր նախաձեռնություններում և ծրագրերում, պետք է գիտակցենք, որ հաջողումը մեր բոլորի շահերից է բխում, իսկ ձախողումը վնասելու է բոլորիս՝ հավասարապես:
Պաշտոնաթողությամբ ոլորտի և Արցախի Հանրապետության հաղթական ապագայի հանդեպ իմ պատասխանատվությունը չի ավարտվում, այնպես, ինչպես չի սկսվել՝ պաշտոնը ստանձնելով։ Այնուամենայնիվ, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի և հայրենատեր, հանրային անտարբերության ու անպատասխանատվության անդառնալի հետևանքները զգացած ու 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անդադար պայքարի ուղին ընտրած մարդ, շարունակելու եմ իմ ներդրումն ու աջակցությունը բերել Արցախի Հանրապետության վերածննդի ու վերելքի գործին՝ անզիջում պայքար տանելով մեր երկիրը խորտակող, մեզ նախկին, կործանարար բարքերին վերադարձնելու բոլոր փորձերի ու փորձարկողների դեմ: Հայրենիքի և մեր քույրերի ու եղբայրների արյամբ սրբացած արցախյան հողի համար մեր և իմ անձնական պայքարը լինելու է անվերջ ու անդադար, ես այսօրվա ու վաղվա Արցախի առաջամարտիկն ու նվիրյալն եմ»,-գրել է Հայրիյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

13:12 07.07.2025

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:04 07.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […] ...

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

12:56 07.07.2025

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

12:48 07.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

BACK_TO_TOP