Վրաստանի օմբուդսմենն այցելել է կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Վրաստանի օմբուդսմենն այցելել է կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին

19:52 28.11.2022

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով այցելել է «Վիվամեդ» կլինիկա: Հաղորդում է Aliq Media-ն։

Հանրային պաշտպանը նշել է, որ ինքը կփորձի զրուցել բուժանձնակազմի, Սաակաշվիլիի անձնական բժշկի և անձամբ Սաակաշվիլիի հետ, եթե դրա ցանկությունն ու ֆիզիկական հնարավորություններն ունենա։

«Ես վաղուց անձամբ չեմ տեսել Միխեիլ Սաակաշվիլիին: Վերջին անգամ նրան տեսել եմ Գորիի հիվանդանոցում, թեև իմ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են նրան։ Մենք սպասում ենք Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին փորձագիտական եզրակացությանը։ Քանի որ վերջին շրջանում խիստ մտահոգիչ գնահատականներ են հնչում նրա առողջական վիճակի  վերաբերյալ, որոշեցի գալ և անձամբ ծանոթանալ իրավիճակին»,- ասել է Լոմջարիան:

Հարկ է նշել, որ Սաակաշվիլիի ընտանիքը և փաստաբանները նշում են, որ երրորդ նախագահի առողջական վիճակը գնալով վատանում է։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե ուշադիր հետևում է Սաակաշվիլիի առողջությանը, նաև ասել է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։

Այսօր «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն է:

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Սաակաշվիլիին հնարավոր ներում շնորհելու վերաբերյալ։

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Սաակաշվիլիի նկատմամբ բանտում վերաբերմունքի հարցը պետք է որոշվի ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ միայն հաշվի առնելով քաղաքացու կյանքի և առողջության պահպանման չափանիշները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

20:21 07.06.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

20:13 07.06.2025

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

ԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

BACK_TO_TOP