Նիդերլանդների կառավարությունը հետևողական է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

Նիդերլանդների կառավարությունը հետևողական է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու հարցում

22:00 30.11.2022

Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին:

Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ:

«Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս ամբողջությամբ չէ, որ վերացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Նրանց ուղեկցել է Ջերմուկի փոխքաղաքապետը: Հատկանշական է, որ դեսպանի հետ Ջերմուկ էր ժամանել նաև Նիդերլանդների թագավորության արտգործնախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա՝ Ջ. Մարիա Կլաինան, ով հատուկ է Երևան եկել՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու, և ընդհանրապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքին ծանոթանալու:

Հայտնի չէ, թե Երևանից հետո նա արդյո՞ք այցելելու է նաև Բաքու, բայց պետք է հիշեցնեմ, որ Ամստերդամի և Բաքվի միջև վերջին օրերին բավական լարված է իրավիճակը:

Նիդերլանդներն առաջին պետություններից էր, որ գնահատական տվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործություններին: Երբ Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տարածեց այդ հայտնի տեսանյութը, որն արձանագրում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն անզեն հայ ռազմագերիներին գնդակահարում, Նիդերլանդների արտգործնախարարն իր մոտ էր հրավիրել Ադրբեջանի դեսպանին և պահանջել էր անկախ, անկողմնակալ հետաքննություն իրականացնել: Դրան հետևեց այն, որ նոյեմբերի 4-ին Նիդերլանդների արտգործնախարարը, ով նաև երկրի փոխվարչապետն է, պաշտոնական նամակով դիմեց երկրի խորհրդարանին՝ տեղեկացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական այս ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու նպատակով: Վստահեցրել է, որ այդ հարցում Նիդերլանդների կառավարությունը հետևողական է լինելու և շարունակելու է պահանջել Ադրբեջանի կառավարությունից, որպեսզի մեղավորները պարզվեն և պատժվեն, և որ այս հարցում համագործակցելու է միջազգային իր գործընկերների հետ:

Այս ամենը դիվանագիտական լուրջ լարվածություն առաջացրեց Ամստերդամի և Բաքվի միջև հարաբերություններում և Հոլանդիայի դեսպանը Բաքվում կանչվեց արտգործնախարարություն, և այնտեղ նրան բողոքի նոտա ներկայացրին՝ ընդգծելով, որ Հոլանդիան աջակցում է մեջբերում եմ՝ «Հայաստանի ռևանշիստական ուժերին, փոխանակ նպաստի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»:

Նշեմ, որ Ամստերդամի և Բաքվի միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են, և դրա համար լինում են տարբեր առիթներ, օրինակ՝ ժամանակին, երբ Նիդերլանդների ֆինանսավորմամբ Ադրբեջանում վերանորոգվեց ուդիական գյուղերից մեկի եկեղեցին, ադրբեջանցիներն օգտվեցին այդ հնարավորությունից և վերանորոգման աշխատանքների ընթացքում եկեղեցու ճակատից ջնջեցին բոլոր հայերեն գրառումները:

Դա լրջագույն դիվանագիտական սկանդալ առաջացրեց Նիդերլանդների և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Դրանից հետո և մինչ օրս իրադարձություններն այդ հետքը թողնում են հարաբերությունների վրա»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Հնարավո՞ր է՝ պաշտոնական Ամստերդամը ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոնկրետ քայլեր ձեռնարկի. հարցի պատասխանը դիտեք ամբողջական տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

16:06 22.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

15:40 22.06.2025

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

BACK_TO_TOP