18:07 03.12.2022
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, այսօր անցկացրել է միջոցառում-լսումներ, որի մեկնարկը տրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառման անցկացման կարևոր նպատակը ոչ միայն հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին սևեռելն ու այն ներուժը ներկայացնելն է, որը կարող է դրսևորվել հավասար հնարավորություններ ստեղծելու դեպքում, այլ նաև համագործակցության ամրապնդումն ու արդեն արձանագրված ձեռքբերումների մասին խոսելը։
«Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, մեր քաղաքը հարմարավետ լինի, դրան են միտված մեր ջանքերը։ Արդեն մի քանի ամիս է` գործում է մարզպետին կից հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի աշխատանքը ֆորմալ չէ, այլև` բովանդակային։ Իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում լուծվել են խնդիրներ ու հիմնահարցեր։ ՀՀ կառավարության ծրագրում հստակ շեշտադրումներ կան, որոնք միտված են մեր հանրությունը, մեր միջավայրը դարձնել առավել մատչելի։ Մնում է, որ բոլոր շահագրգիռ կառույցները համագործակցեն։ Լիահույս եմ, որ այս միջոցառումը կդառնա ավանդական և այն հիմք կհանդիսանա մարտահրավերները նոր թափով լուծելու, մեր երկիրը, մեր մարզը, մեր քաղաքը առավել լավը դարձնելու»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու, պետական աջակցության ծրագրերի, ներառական կրթության բուհական մոտեցումների մասին են խոսել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, մարտահրավերներին և հնարավորություններին են անդրադարձել մյուս բանախոսները։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, նվիրվածության, նպատակասլացության և երկարամյա արգասաբեր, հասարակական, մարդասիրական և հանրօգուտ աշխատանքի, իրավունքի պաշտպանության բնագավառում ունեցած ավանդի համար Շիրակի մարզպետի որոշմամբ շնորհակալագրերով են պարգևատրվել ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպություններ և անհատներ, նրանց մի մասին տրվել է նաև դրամական պարգև։
Միջոցառումն ավարտվել է Գյումրու Հայորդյաց տան երգչախմբի և Երեխաների տան երեխաների երաժշտական կատարումներով։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...