Կատարում սպառնացել են ձերբակալել բրիտանացի լրագրողին՝ ԱԱ-ում անկարգությունները նկարահանելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Կատարում սպառնացել են ձերբակալել բրիտանացի լրագրողին՝ ԱԱ-ում անկարգությունները նկարահանելու համար

20:11 04.12.2022

Daily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։

Daily Mail-ի իր սյունյակում Բեթը պատմել է, որ գանացի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել կազմակերպիչների մեղքով, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել։ Կանայք և երեխաները խուճապի են մատնվել տեղի ունեցածից։ Աֆրիկացի երկրպագուները ցատկել են պատնեշների վրայով և ներխուժել են մարզադաշտ։ Բրիտանացի լրագրողն այս ամենը տեսագրել է, ուղարկել է իր խմբագրություն և մոտեցել է մարզադաշտին, ինչից հետո նրան անվտանգության 8 աշխատակից շրջափակել է․

«Անընդհատ հարցնում էի, թե ինչու են ինձ պահում, տղամարդկանցից մեկը վերջապես ասաց, որ նրանք տեսել են, թե ես ինչպես եմ նկարահանում իրականացրել, և որ ես դրա իրավունքը չունեմ։ Ես բացատրեցի, որ հավատարմագրված լրագրող եմ, և նրանց ցույց տվեցի իմ հավատարմագրի էլեկտրոնային տարբերակը, բայց նրանք պատասխանեցին, որ ես թույլտվության թղթային տարբերակը պետք է ունենամ ձեռքիս տակ։ Հետո նրանք հայտարարեցին, որ ես երկու տարբերակ ունեմ՝ կա՛մ պետք է ջնջեմ տեսանյութը, կա՛մ նրանք ինձ կտանեն ոստիկանություն։

Ես համաձայնեցի ջնջել տեսանյութը, բայց նրանք վերցրին հեռախոսս ու սկսեցին ստուգել էլեկտրոնային փոստն ու մեսենջերները, որպեսզի համոզվեն, որ տեսանյութը որևէ մեկին չեմ ուղարկել։ Բախտս բերեց, որ խմբագրությանն ուղարկած հաղորդագրությունը հասցրել էի արագ ջնջել»,-Armsport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Բեթը Daily Mail-ի իր սյունյակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP