22:00 05.12.2022
Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Բացման արարողությանը մասնակցելու համար Բաքու է ժամանել բարցրաստիճան թուրք գեներալների պատվիրակությունը: Որտե՞ղ են անցնում այդ զորավարժությունները և ի՞նչ նպատակ են հետապնդում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ադրբեջանաթուրքական այդ համատեղ զինված ուժերի համագործակցությունը, փոխանակվել փորձով, և այլն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով այսօր Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ-ի գլխավոր հրամանատարը և մի շարք գեներալներ, որոնք մասնակցելու են, հետևելու են այդ զորավարժությունների ընթացքին, և նաև Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ է ունենալու Բաքվում, հավանաբար, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ:
Այդ զորավարժություններն աննախադեպ մասշտաբային են, մասնակցում են տարբեր զորամիավորումներ: Հիշատակվում է, որ մասնակցելու են ցամաքային ինժեներական հրթիռահրետանային միավորումներ, ավիացիա, հատուկ ջոկատներ, սակրավորներ և այլն:
Զորավարժություններն անցկացվելու են տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի(Ջրական) և Իշմիլիի շրջանում: Հետաքրքիր է, որ թվարկածներից վերջին երեքը Իրանի սահմանին են և ոչ հեռու Արցախից, և դա, իհարկե, պատահական չէ:
Տարածված հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ սցենարով են իրականացվելու զորավարժանքները, որքա՞ն են տևելու, և որքա՞ն զինվորական է ներգրավված:
Ի՞նչն է շատ հետաքրքիր. այդ (Ադրբեջանի խմբ.) ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է , որ խոշոր գետի տարածքով փորձարկելու են տանկերի համար նախատեսված պանտոնային կամուրջներ գցելու այդ աշխատանքը: Միակ հարևան պետությունը, որի հետ սահմանն անցնում է մեծ գետով, դա Իրանն է, Հայաստանից Ադրբեջանը մեծ գետ չի առանձնացնում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս զորավարժությունները, այդ պանտոնային կամուրջները տանկերի համար արվում են՝ զգուշացնելու Իրանին:
Ի դեպ, ամիսներ առաջ Իրանը նույնպես Ադրբեջանի հետ սահմանին անցկացրել էր մեծ զորավարժանք, և նույնպես Արաքսի վրայով պանտոնային կամուրջներ գցելու այդ աշխատանքն էր փորձարկում՝ ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է տանկեր մտցնել դեպի Ադրբեջան: Այժմ ադրբեջանցիներն այս քայլով հուշում են Թեհրանին, որ իրենք առաջինը կարող են տանկային օպերացիա իրականացնել Իրանի տարածքում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Պատերազմից հետո ավելի հաճախակի՞ են դարձել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, և ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Իրանում. Արտյոմ Երկանյանն անդրադարձել է նաև այս հարցերին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...
08:56 22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...