Փոքր հասակում որդեգրված կինը 56 տարվա փնտրտուքներից հետո գտել է տարեց հորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Փոքր հասակում որդեգրված կինը 56 տարվա փնտրտուքներից հետո գտել է տարեց հորը

08:10 06.12.2022

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Դիաննա Շրոդեսը, ով որդեգրվել է մանկության տարիներին, 56 տարի անց վերամիավորվել է իր տարեց հոր հետ։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

27 տարեկանում կինը գտել է իր կենսաբանական մորը՝ Սալի Քինգին։ Նա մոր հետ կապ է պահպանել 20 տարի՝ մինչև նրա մահը՝ 2019 թվականի օգոստոսին։ Քինգը մահացել է՝ չբացահայտելով, թե ով է իր հայրը։ Այնուամենայնիվ, Շրոդեսը գիտեր, որ նա ծագումով հույն է և բնիկ Ռիչմոնդից՝ Վիրջինիայից։

Կինը սոցիալական ցանցում փակ խումբ է ստեղծել՝ հավաքելով ընկերներին ու կամավորներին, ովքեր կօգնեն նրան գտնել հորը։ Նա նաև իր ԴՆԹ-ի նմուշները մուտքագրել է բազմաթիվ գրանցամատյաններում: 10 տարվա անարդյունք փնտրտուքներից հետո Շրոդեսը սկսել է աղոթել։

«Ամուսնուս և լավագույն ընկերոջս Լաուրային ասացի. «Լսեք, դուք կարող եք մտածել, որ ես խելագար եմ, բայց ես աղոթեցի: Աստված ասաց, որ հորս անունը Գաս է», – ասում է նա:

2022 թվականի մայիսին, ծագումնաբանության կայքերից մեկի օգնությամբ, Շրոդեսը գտավ մի զարմիկ, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր: Նա հայտնել է, որ իր հոր անունը Գաս Նիկոլաս է և նա 92 տարեկան է։ Նա պարահանդեսային պարեր էր դասավանդել, ամբողջ կյանքն ապրել է Ռիչմոնդում և երբեք չի ամուսնացել:

«Ես պատրաստվում էի գերեզման գտնել, բայց գտա մարդ, և դա լրիվ անհավանական էր», – ասել է Շրոդեսը:

Կինը զանգահարել է հորը և պարզել, որ նա գտնվում է ծերանոցում, քանի որ այլևս չի կարող ինքնուրույն հոգալ իր մասին։ Շրոդեսը եկել է Նիկոլասի մոտ և հրավիրել նրան տեղափոխվել իր տուն: Այժմ հայրն ապրում է դստեր ընտանիքի հետ՝ նրան սենյակ են հատկացրել։ Շրոդեսը շուրջօրյա հոգ է տանում նրա մասին և հաճախ պատրաստում իր սիրելի հունական ուտեստը:

«Սա ամենադժվար բանն է։ Սա ամենաարժեքավոր բանն է։ Սա ամենաանհավանական հրաշքն է, որը ես երբևէ պատիվ եմ ունեցել ապրելու»,- ասում է կինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP