17:55 06.12.2022
Նոյեմբերի 28-ից 30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 17-րդ վեհաժողովը, որի նպատակը անդրազգային հանցագործության դեմ պայքարի հեռանկարների քննարկումն էր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Վեհաժողովն անցավ «Գործենք միասին համաշխարհային սպառնալիքների դեմ» խորագրի ներքո:
Աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 142 անդամ երկրների շուրջ 300 պատվիրակներ, Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, Գործադիր կոմիտեի անդամները, այլ բարձրաստիճան հյուրեր:
Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին բացման խոսքում ընդգծեց ԱԿԲ-ների դերը Ինտերպոլի գործունեության ոլորտում՝ նշելով, որ ԱԿԲ-ները ամուր կամուրջ են Կազմակերպության ու անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը իր խոսքում հատկապես կարևորեց հանցավորության դեմ պայքարում ազգային ոստիկանական մարմիններին ժամանակին և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցը:
Քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման և կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւոր հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, երեխաների սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը անդրազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում:
2023 թ. լրանում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի ստեղծման հարյուրամյակը: Այդ կապակցությամբ ներկայացվեցին տնտեսական և տեխնոլոգիական վերափոխումներն ու զարգացումները, որոնք վերափոխել են աշխարհը Ինտերպոլի գոյության 100 տարիների ընթացքում, ինչպես նաև նոր սպառնալիքների դեմ պայքարի նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա հանդիպումներ ունեցավ Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ մասնակցեց գործնական քննարկումների՝ ոստիկանական համագործակցությանը վերաբերող բազմաբնույթ հարցերի շուրջ:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...