Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. «Վստրեչի Ապեր»-ի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. «Վստրեչի Ապեր»-ի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ

00:25 16.08.2018

Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում մեղադրում են ՀՀ ոստիկանությանն իրենց պաշտպանյալների նկատմամբ անմեղության կանխավարկածի խախտման մեջ։

Փաստաբանների տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ:

Հաղորդագրությունն իր մեջ ներառել է ինչպես անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում, այնպես էլ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, թե մի քաղաքացի հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. հուլիսի 17-ին Արամ Վարդանյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն առևանգել են, տեղափոխել Արցախի փողոցի վրա գտնվող շինություն ու բռնության ենթարկել:

Նշված է նաև, թե «…իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է Գարեգին Իսկանդարյանը», ապա հաղորդագրությամբ կոչ է արվել Ա.Վարդանյանի և Գ.Իսկանդարյանի «հանցավոր գործունեությունից տուժած» ինչ-որ քաղաքացիների այդ մասին հայտնել իրավապահներին:

Սա անմեղության կանխավարկածի ակնհայտ ու կոպիտ ոտնահարման դասական օրինակ է: Նախ դեռևս վերնագրում, հետագայում նաև տեքստում, նշվում է, որ   Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն: Փաստորեն նշված հայտարարությամբ որպես փաստ է նշվել, իբրև Ա.Վարդանյանը և Գարեգին Իսկանդարյանը զբաղվել են հանցավոր գործունեությամբ, ավելին` հայտարարության տեքստում նշվել է, թե . «պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գարեգին Իսկանդարյանը»: Նշված արտահայտությամբ ևս փորձ է կատարվել որպես փաստ ներկայացնել, թե իբր Ա.Վարդանյանն ու Գ.Իսկանդարյանը կատարել են հանցագործություն: Այս արտահայտություններն անմեղության կանխավարկածի խախտում պարունակելուց զատ չեն համապատասխանում նաև իրականությանը: Քրեական գործի շրջանակներում տիրապետելով վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, կարող ենք փաստել, որ դրանցով ոչ միայն չի պարզվել, թե կատարվել է հանցագործություն, ոչ միայն չի պարզվել, թե հանցագործությանը առնչություն կարող են ունենալ Արամ Վարդանյանը կամ Գարեգին Իսկանդարյանը, այլ միանշանակ հերքվել է, թե հնարավոր է տեղի ունեցած լինի առևանգում, կամ այդ հաղորդում տված քաղաքացու նկատմամբ կիրառված լինի բռնություն:

Սրա վառ ապացույցն է նաև այն, որ գիտակցելով առկա մեղադրանքով Արամ Վարդանյանին կամ Գարեգին Իսկանդարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը, ոստիկանությունը փորձ է կատարում նման հայտարարություն տարածելով գտնել որևէ քաղաքացու, որի միջոցով փորձ կկատարվի Ա.Վարդանյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին կոչ ենք անում չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեստականորեն խտացնել գույները և ՀՀ ոստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին այս գործով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու իրականությունը, որը որևէ աղերս չունի ներկայացված փաստական հանգամանքների հետ: Սույն հայտարարության մեջ նշված գործով տուժող ներգրավված և հաղորդում տված անձի իրական նպատակները պարզելու նպատակով, փորձել ենք ուսումնասիրել այդ անձի անցյալը, իրական նպատակները և կապերը: Անմեղության կանխավարկածի պահպանման նպատակ ունենալով այս պահին զերծ կմնանք  մեր կողմից հավաքագրված, նշված անձի կողմից ենթադրյալ հանցագործությունների դեպքերը հրապարակելուց և իրական նպատակները բացահայտելուց, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիններին առավել սևեռուն ուսումնասիրել որպես տուժող ներկայացող անձի հակառակ սերնդի ներկայացուցիչների հետ խայտաբղետ հարաբերությունները, այդ հարաբերությունների նպատակը, դրանց զուգահեռ նրա կողմից իրականացվող գործողությունները, որոնց մասին որոշակի տվյալներ քրեական գործում հիմա էլ կան: Ավելին, մեր կողմից ձեռք բերված տվյալները կտրամադրվեն համապատասխան մարմիններին, քննություն կատարելու և, դրանք հաստատվելու դեպքում, տուժող ճանաչված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելին, հետևողական ենք լինելու իբր նշված հայտարարության արդյունքում հաղորդում տված յուրաքանչյուր անձի  իրական նպատակների, կապերի և անցյալի վերհանման հարցում:

Ավելացնենք, որ հայտարարության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Արամ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ, իրականությանը չի համապատասխանում, և ՀՀ ոստիկանությունը չէր կարող չիմանալ այդ մասին, իսկ եթե տեղեկություն չունի, ապա դա միայն խոսում է ոչ արհեստավարժ լինելու կամ մանիպուլյացիայի արդյունքում որոշ քաղաքացիներից հաղորդումներ հավաքագրելու քողարկված նպատակի մասին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP