«Ֆեյսբուք»-ն արգելափակում է «ա, զ , ե, ռ» տառերը կիրառած օգտատերերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

«Ֆեյսբուք»-ն արգելափակում է «ա, զ , ե, ռ» տառերը կիրառած օգտատերերին

20:15 05.03.2018

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը արգելափակում է այն օգտատերերին, ովքեր օգտագործում են ադրբեջանցիներին ներկայացնող 4 տառերը՝ «ա, զ, ե, ռ»: Այս մասին իր ֆեյսբության էջում զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշել է, որ 4 տառից կազմված բառն օգտագործելու և կիրառելու դեպքում սոցիալական «Ֆեյսբուք»-ի ֆիլտրերը ավտոմատ գտնում են դրանք և արգելափակում օգտատիրոջը, անգամ եթե այդ բառը նշվել է մեկնաբանություններում:

«Վատը էն ա, որ նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում են ռոբոտները փնտրում։ Եթե հիշում եք, որտեղ եք նման մեկնաբանություն թողել և ինչը գրեթե անհնարին ա, բայց եթե հա, գտեք ու ջնջեք», – գրում է Սամվել Մարտիրոսյանը:

Նույնը վերաբերում է այլ ազգերի վերաբերյալ նվաստացնող որակումներին։ Փորձագետը նշում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տասնյակ օգտատերեր արդեն իսկ արգելափակվել են: Ըստ նրա արգելափակվելու դեպքում էլ նոր էջ բացելը գերադասելի չէ, ավելի լավ է սպասել, քանի դեռ արգելանքը չի հանվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում է Երևանում անցկացվող ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

14:02 16.05.2024

Շարունակվում է Երևանում անցկացվող ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Այսօր՝ մայիսի 16-ին, շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են […] ...

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

13:56 16.05.2024

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։ ...

Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

13:48 16.05.2024

Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։ Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների […] ...

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

13:35 16.05.2024

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […] ...

Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ

13:31 16.05.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կառավարության պատվիրատվությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթղթի մշակմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:14 16.05.2024

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ […] ...

BACK_TO_TOP