Շվեդ լրագրողները հետաքննել են Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

Շվեդ լրագրողները հետաքննել են Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերը

22:15 08.12.2022

Լրագրողական հետքննությունների գործում մասնագիտացող Blankspot շդեդական պարբերականը սենսացիոն բացահայտումներ է արել Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերի մասին: Հատաքննողների հայտնաբերած փաստերը վկայում են այն մասին, որ խավիարային դիվանագիտությանը Բաքվում նոր զարկ են տվել:

Կոնկրետ ի՞նչ է հայտնի և դա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել եվրոխորհդարանականների մոտեցումների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Մեր շվեդացի գործընկերները հետազոտել են եվրախորհրդարանականներից երկուսի գործունեությունը: Առաջինը Գերմանիայից ընտրված էթնիկ թուրքական ծագում ունեցող պատգամավոր Էնգին Էրողլին է, իսկ մյուսը Սլովենիան ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Բոգովիչը:

Հետաքրքիր է, որ ժամանակին երկուսն էլ Ադրբեջանին հետևողական ձևով քննադատող պատգամավորների շարքում էին, սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ այս տարվա սեպտեմբերի վերջին նրանք համաձայնեցին ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը և մեկնեցին Ադրբեջան, բնական է՝ ադրբեջանական փողերով:

Հիշեցնեմ, որ մինչ այդ նրանք քվեարկել էին հայտնի բանաձևի ընդունման օգտին, որը դատապարտում էր՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական պատմական ժառանգությունը ոչնչացնելու փաստերը: Այժմ բոլորովին այլ բովանդակության տեքստերով են հանդես գալիս:

Լրագրողները պարզել են, որ սեպտեմբերի վերջին կայացած այդ ուղևորությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի պետական բյուջեից այն դեպքում, երբ եվրախորհրդարանականները պարտավոր են հայտարարագրել յուրաքանչյուր օտարերկրյա այցելություն, եթե այն ֆինանսավորվում է այլ աղբյուրներից: Պատգամավորներն այս այցելությունը չեն հայտարարագրել՝ հավանաբար նպատակ ունենալով թաքցնել այն, որ Բաքվում են եղել: Սակայն Բաքվի լրատվամիջոցներն ուշադիր հետևում և լուսաբանում էին նրանց այցելությունը, և Բաքվում նրանք անգամ անզգուշություն են ունեցել լրագրողներին հարցազրույց տալու:

Մեկ այլ հանգամանք. ընդունված կանոնը պահանջում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորն իրավունք չունի 150 եվրոյից թանկ նվեր ստանալ, իսկ եթե ստիպված է այդպիսի նվեր ստանալ, ապա  պարտավոր է հայտարարագրել այն: Պատգամավորները չեն հայտարարագրել Բաքվում ստացած ոչ մի նվեր:

Լրագրողները պարզել են, որ նրանք Բաքվում մնացել են ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝ Մարիոթում, ինչի համար Ադրբեջանի կառավարությունը մի քանի հազար եվրո է վճարել, ինչը ևս կարելի է դիտարկել որպես նվեր, ես անգամ կասեի՝ կաշառք: Այդ ամենի մասին նույնպես որևէ հայտարարագրում չի եղել:

Ի դեպ նշեմ, որ այդ հյուրանոցը պատկանում է Իլհամ Ալիևի տիկնոջը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, Փաշա Գրուպ հոլդինգի մասն է կազմում:

Այս ամենը հաշվի առնելով, շվեդացի լրագրողները հարց են տալիս. ինչպե՞ս կարող է եվրախորհրդարանականն իրեն թույլ տալ մեկնել մի երկիր դիկտատորի հրավեր-առաջարկով և լոբբինգ անել մի պետության, որը «Ֆրիդոմ Հաուս» ժողովրդավարության վարկանիշում  100 միավորից ընդամենը 9 է ստանում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս ամենը եվրապատգամավորների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

BACK_TO_TOP