08:44 12.12.2022
Անտարկտիկայի «Վոստոկ» կայարանում 2023 թվականի գարնանը նախատեսում են ձմերուկի առաջին բերքը հավաքել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ագրոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտի բույսերի լույսի ֆիզիոլոգիայի և ագրոէկոհամակարգերի կենսաարտադրողականության բաժնի վարիչ Գայանե Պանովան։
Նա պարզաբանել է, որ փորձի համար ընտրվել են բարձր արտադրողական և վաղ հասուն ձմերուկի լավագույն հայրենական և արտասահմանյան տեսակները։
«Բևեռախույզները ծրագրում են մարտին գործարկել բուսատեխնիկական համալիր և տնկել վարունգի և ձմերուկի սերմեր: Մայիսի սկզբին «Վոստոկ» կայարանում կհասունանան առաջին ձմերուկները»,- «Իզվեստիային» ասել է Գայանե Պանովան։
Ակնկալվում է, որ անտարկտիկական ձմերուկի համային հատկությունները կհամապատասխանեն հարավային արևի տակ աճող հայտնի աստրախանյան մրգերին:
Բուսատեխնիկական համալիրում բույսերի արմատային համակարգը սնելու համար գիտնականները մշակել են կառուցվածք, որը միավորում է երեք միջավայր՝ պինդ, հեղուկ և գազային: Պինդ միջավայրի դերը, որի վրա տեղակայված և ամրակայված են արմատները, կատարվում է հատուկ բարակ և հիդրոֆիլ նյութով, հեղուկ միջավայրը ներկայացված է բույսերի արմատներին ջրի և սննդարար կախոցների մատակարարմամբ, համակարգը պարունակում է անհրաժեշտ օդային տարածք, որպեսզի արմատները շնչեն:
Լուսավորությունը մոտ է արեգակնային սպեկտրին: Դրա համար օգտագործվում են լուսադիոդային լամպեր, որոնք ստեղծել են կենսաֆիզիկոսները Ագրոֆիզիկական ինստիտուտի կարգավորվող ագրոկենսահամակարգերի լաբորատորիայում՝ արդյունաբերական գործընկերոջ հետ։
Անտարկտիդայում ամբողջությամբ վերահսկվող պայմաններում բույսեր աճեցնելու փորձերի երրորդ տարին է: Անցյալ տարի, ըստ Ռոսհիդրոմետի Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովի, «Վոստոկ» կայարանում հավաքվել է 1 հա տարածքից 28,5 կգ լոլիկ և 9 կգ պղպեղ:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...