«Առավոտից իրիկուն աշխատում ենք, մի անգամ որպես 13-րդ աշխատավարձ չստանա՞նք»․ պարգևավճարները քննարկման թեմա Գյումրիի ավագանու նիստում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

«Առավոտից իրիկուն աշխատում ենք, մի անգամ որպես 13-րդ աշխատավարձ չստանա՞նք»․ պարգևավճարները քննարկման թեմա Գյումրիի ավագանու նիստում 

19:39 09.12.2022

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու տարեվերջյան նիստը, որի օրակարգում էր  25 հարց, մեծ մասը դրամական աջակցություններին ու հատկացումներին էր վերաբերում։ Նախ առաջարկվեց քաղաքի բյուջեում փոփոխություն կատարել, որը թույլ է տալիս Գյումրիի կումունալ ծառայություն բյուջետային հիմնարկին և Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմին Ամանորին ընդառաջ 13-րդ աշխատավարձ տարմադրել՝ 100 տոկոսի չափով։

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ   հետաքրքրվեց, թե ինչ չափորոշիչներով են տրվելու պարգևավճարները, առաջարկեց, հստակ ինֆորմացիա տալ, որպեսզի հանրության համար էլ պարզ լինի, թե որ պաշտոնյան ինչպես է աշխատել։

«Մենք ընդհանրապես պարգևավճար չենք տալիս, մեր աշխատավարձը քիչ է, մասնագետները՝ կոնկրետ ֆինբաժինը, առավոտից իրիկուն աշխատում է, սստանում է 70 հազար դրամ, մի անգամ որպես 13-րդ աշխատավարձ չստանա՞ն»,- հայտարարել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա  Ջիլավյանը։

Պարգևավճարից հետո անցում կատարվեց սոցիալապես անապահով ընտանիքների Ֆինանսական շատ փոքր հատկացումներին։ Որոշվեց 151 ընտանիքի հատկացնել դրամական աջակցություն, բայց ոչ առձեռն։ 151 ընտանիքի աջակցելու համար քաղաքային բյուջեից մեկ միլիոն 660 հազար դրամ էին նախատեսել, այսինքն՝ յուրաքանչյուրին  կհասնի 10 հազարական դրամ։

Իսկ  անկանխիկ փոխանցման արդյունքում քաղաքացին 10․000 դրամի փոխարեն, ստանում է 9․000 դրամ։ Ավագանու անդամներին հետաքրքեց, թե արդյո՞ք միջոցառումներ ձեռնարկվել են ճշտելու, թե բանկի միջոցով  հնարավո՞ր է կատարել փոխանցումը, որ քաղաքացին գումարը ստանա առանց հետպահումների։

«Մենք բանկին չենք կարող պարտադրել, կարգադրել, որ չվերցնի իր ծառայության գումարը։ Բանկի կանոնադրության մեջ ամեն ինչ նշված է, մենք ոչինչ չենք կարող անել»,- պարզաբանել է Լենա Ջիլավյանը։

Այնուամենայնիվ հարցի կարգավորումը շատ չուշացավ, ավագանու նիստի ընթացքում հայտարարվեց, որ  բանկային կազմակերպությունից քաղաքապետարանից փոխանցել են, որ ֆինանսական օգնության գումարներից  1000 դրամ հետպահումներ այսուհետ  չեն արվի։

Պարգևներից անմասն չմնացին նաև 2022թ․-ի ընթացքում Աշխարհի և եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում մրցանակների արժանացած  մարզիկները։ 23 մարզիկներ ու մարզիչներ դրամական պարգևներ կստանան, այդ նպատակաին բյուջեից նախատեսվում է հատկացնել 14․680․000 դրամ։

Մյուս նախագծերով 2023 թվականից նախատեսվում է բարձրացնել օտարման ենթակա հողատարածքների աճուրդի մեկնարկային գները, նոր փոփոխություններով կսահմանվեն նաև քաղաքի գլխավոր հատակագծում առաջնահերթ վաճառքի ենթակա տարածքների սխեման։ Ավագանու որոշմամբ ավելացան նաև տեղական տուրքերի և վճարների սահմանաչափերը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP