20:07 09.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր Անիի համայնքապետարանի վարչական շենքում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արման Սարիբեկյանին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Մարզպետը խոսքում նշել է, որ Արման Սարիբեկյանը համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը, սահմանված կարգի համաձայն, կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները և սահմանված մոտ ժամկետում Անի համայնքում կկայանան ընտրություններ։
«Ես ուզում եմ արձանագրել, որ համայնքային իշխանությունները 2018 թվականից հետո ոտք չէին դրել համայնքապետարան և այսօր մենք հստակորեն կարող ենք փաստել, որ հեղափոխությունը մտել է Անի համայնք։
Պարոն Սարիբեկյան, ես վստահ եմ, որ դուք գիտակցում եք, թե ձեր ուսերին ինչպիսի բեռ և պատասխանատվություն է դրված՝ համայնքի ժողովրդի առաջ առաջինը, սպասումների առաջ, ինչու չէ նաև քաղաքական ուժի առաջ, որովհետև այս պատասխանատու ժամանակահատվածում՝ շուրջ երեք ամիս ու կես, դուք պաշտոնավարելու եք մինչև ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի և դա բավական բարդացնում է աշխատանքը։ Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախապես ներկայացված էին, նույնպես չեն կարող հաստատվել ավագանու բացակայության պարագայում»,- նշել է մարզպետը։
Նազելի Բաղդասարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Անիի ցուցանիշները մարզային կատարողականի վրա խիստ բացասական ազդեցություն են թողնում։ Մարզպետը հորդորել է աշխատել տքնաջան և ջանք չխնայել դրական արդյունքներ գրանցելու համար․
«Համայնքում աշխատանքները որևէ ժամ, որևէ րոպե չեն դադարելու և պետք է ժամացույցի ճշգրտությամբ համայնքն աշխատի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պատշաճ կերպով իրականացնի իր պարտականությունները և հետևի, որ համայնքում և սոցիալական, և աղբահանության և լուսավորության խնդիրները համակողմանի լուծում ստանան։ Լիահույս եմ, որ սրտացավ ու հետևողական աշխատանք կլինի և ձեռք ձեռքի տված նորանոր հաջողություններ կարձանագրենք»։
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր առջև դրված պարտականությունները պատվով կատարելու համար։
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...