Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. Արթուր Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. Արթուր Խաչատրյան

15:23 12.12.2022

Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ի խորհրդարնական ճեպազրույցներին եւ հավելել` «Կարծում եմ` նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում, 30 տարի առաջ պարտությունն իրենց համար դաս չեղավ? Որպեսզի մենք կարողանանք պահել Արցախը, ՀՀ-ն չի կարող կրավորական մոտեցում ցուցաբերել»:

Ըստ Արթուր Խաչատրյանի` մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ: Նրա հավաստմամբ Հայաստանը ստանձնել է հանձնառություն` հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, եւ այդ հանձնառությունը երբեւէ Հայաստանի ուսերի վրայից ոչ մեկը չի վերցրել:

Նշենք, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այսօրվա հաղորդագրության` «Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»:

Արցախի Կաշենի հանքավայրում տեղի ունեցածի առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է. «Արցախցիները բռունցքվել են, եւ ադրբեջանցիները, բախվելով մեր պատին, հեռացել են»:

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի` ընդդիմությունն այս ամենի մասին վաղուց ահազանգել է, որ ՀՀ-ն պետք է տեր կանգնի իր ստանձնած պարտավորություններին, պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը: Պատգամավորը լիահույս չէ, որ այս հայտարարություններից հետեւություններ արել են ՀՀ իշխանությունները, այդ թվում` Արցախի իշխանությունները:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անի ընդդիմությունը` խորհրդարան վերադառնալով, Արթուր Խաչատրյանը նշել է, որ ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ, որ այս իշխանություններն օր առաջ հեռանան:

Նիստերին ընտրողաբար մասնակցելն ինչո՞վ է պայմանավորված հարցին ի պատասխան` պատգամավորն ասել է, որ նիստերին մասնակցում ենք խիստ սպեցիֆիկ, անվտանգային հարցերով, հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելն էլ պայմանավորված է մեծամասնության վարքագծով: Ընդդիմությունը նիստերին մասնակցում է այն հարցերով, որոնք առնչվում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը:

Անդրադառնալով լրագրողի այն նկատառմանը, որ խորհրդարանը հնարավորություն է տալիս հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղել վարչապետին, բայց ընդդիմությունը ներկա չէր` Արթուր Խաչատրյանը փաստել է, որ Կառավարության հետ հարցուպատասխանը դեբատի հնարավորություն չի տալիս, այդ իսկ պատճառով իրենք հարցեր չեն ուղղում ՀՀ վարչապետին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP