15:43 13.12.2022
Երեկվանից` 2022թ. դեկտեմբերի 12-ից, առավոտյան ժամը 10:30-ից 270 երեխա ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից փակելու հետևանքով:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation-ի հավաստի տվյալներով՝ երեխաները թե´ ՀՀ Սյունիքի ու այլ մարզերից են, թե´Արցախի տարբեր բնակավայրերից:
Երեխաների թիվը հիմնադրամին հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
«Ակնհայտ է, որ ճանապարհը փակելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մեկուսացման մեջ թողնելը, Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։
Երեխաները կտրված են ընտանիքներից, առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ:
Հիմնադրամը շեշտում է, որ մարդու իրավունքները և հատկապես երեխաների իրավունքները կապ չունեն քաղաքական հարցերի, տարածքի ճանաչված կամ չճանաչված լինելու հետ, հետևաբար` հրատապ է, որ հասցեական արձագանքեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ վերացնելու համար երեխաների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների խախտումները:
Միանշանակ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:56 07.07.2025
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...
12:48 07.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:40 07.07.2025
Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...
12:32 07.07.2025
Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...
12:24 07.07.2025
Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...