Խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը․ Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը․ Ռուբինյան

15:54 13.12.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.
Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։
Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։
Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։
Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։
Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։
Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- գրել է Ռուբինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP