13:54 14.12.2022
ՀՀ ՄԻՊ-ը և ԱՀ ՄԻՊ-ը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։
Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։
Վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։
Երեկ ժամը 18:00-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը ձմեռվա սաստիկ այս ցրտի պայմաններում՝ կիրառելով հումանիտար աղետ գեներացնելու դեռևս այս տարվա մարտին փորձարկված գործիքը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել է դասապրոցեսը։
Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավոտբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆիանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։
Զուգահեռաբար հայատյացության պրոպագանդան անշեղորեն կատարում է իր խնդիրները՝ վառ պահելով ադրբեջանական հանրության ատելության մակարդակը։
Ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։
Նախորդիվ քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։
Նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ ենք անում գործադրելու հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները»։
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
19:55 21.06.2025
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհՀունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […] ...
19:51 21.06.2025
Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվելԲրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...
19:42 21.06.2025
Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...