14:04 16.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն կաշկանդվածություն չունի այս գործի հետ կապված:
Ըստ Խաչատրյանի՝ ինքնին այս փաստը, որ Ազարյանն աշխատել է երկրորդ նախագահի հետ, ինքը չէր գնահատի որպես կողմնակալություն, եթե լիներ միայն այս փաստը:
«Նա, սակայն, պետք է ինքնաբացարկ հայտներ, որովհետև Մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ՝ այնպիսի ձևակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: Պարոն Ազարյանը 10 տարի առաջ դատավճիռներ է արձակել, որոնցում խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, մասսայական անկարգությունների մասնակիցներ: Նա այդ ինֆորմացիայի, համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Եթե չէր հայտնում, պարտավոր էր բարձրաձայնել, որ կայացրել է այսպիսի դատավճիռներ, որից հետո համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչներն ինքնաբացարկի միջնորդություն կանեին, և ՀՔԾ քննիչները, որոնք նման լիազորություն չունեն, գոնե որոշակի հայտարարությամբ հանդես կգային»,- ասաց նա:
ՀՔԾ պետի խոսքերով՝ ստեղծված է մի իրավիճակ, երբ Ալեքսանդր Ազարյանը, Վերաքննիչ դատարանի նախագահի՝ արձակուրդում գտնվելու պայմաններում իրականացնելով ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթ, սույն քրգործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ այս գործով վերը նշված ձևակերպումներով բազմաթիվ մարդկանց է դատապարտել, չի հայտնել, որ արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ: Ըստ Խաչատրյանի՝ Ազարյանը կանխակալ կարծիք է ունեցել և բացարկման ենթակա դատավոր էր, իսկ գործը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով, որը որոշման բեկանման հիմք է:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ին բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց-կալանքը փոխելու վերաբերյալ դիմում բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
19:32 10.05.2025
Մերցը կարող է զանգահարել Պուտինին19:22 10.05.2025
Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանըՀունգարիան հուսով է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր միջնորդական ջանքերում կհասնի նույն հաջողությանը, ինչին հասավ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ասիական երկու երկրների միջև զինադադարի մասին լուրերը։ «Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմի սրումը լուրջ վտանգ կստեղծի ողջ աշխարհի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ […] ...
19:10 10.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմինԵրևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։ ...
19:05 10.05.2025
Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ ...
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...
18:46 10.05.2025
Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...
18:40 10.05.2025
Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»: ...