09:11 06.03.2018
Ֆեսյբուքյան օգտատեր Սեդա Բադալյանն իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ մտած՝ դեղորայքի վաճառքի նոր կարգին:
ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia խնդրում եմ հարցին անհապաղ լուծում տալ, ինձ դեղ է հարկավոր ու շտապ: Երբ հիվանդ ես ու անելանելի վիճակում.
Նոր օրենքի վատ ու ավելի վատ կողմերը.
Գնացել էի բժշկի, համապատասխան բժիշկն ստուգեց ու դեղատոմս գրեց (սովորական դեղատոմս, էն մեր իմացածից), դեղատոմսը ձեռքիս մտա մոտ մեկ տասնյակ դեղատուն, ոչ մի դեղ չտվեցին, հետ եկա հիվանդանոց այստեղ ասացին, որ այլ տարբերակ չկա, հարկավոր է պառկել, համապատասխան բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում՝ հետագա բուժումը տանը ստանալու պայմանով՝ այլ տարբերակ չունենալով՝ համաձայնեցի (ՎՃԱՐՈՎԻ):
Ասացին, որ ըստ նոր օրենքի հետազոտության էպիկրիզը հաջորդ օրը պետք է տանել տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները՝ էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը գրեն այդ թերթրկի վրա, կնիքեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեղատնից գնել դեղերը:
Այսօր գնացել եմ հիվանդանոց, վերցրել էպիկրիզը տարել պոլիկլինիկա, որտեղ ինձ մեկ տասնյակ դուռ ծեծել տվեցին, մոտ 4 ժամ հերթ եմ կանգնել միայն ու պարզվեց ոչ ոք իրավասու չի թերթիկը տալու, վերջը հասցրեցին տնօրենի (ԹԵՐԵԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ) մոտ, ով էլ ինձ այս պատասխանը տվեց. «ԱՂՋԻԿ ջան կարող ա գիտես մեր բժիշկները քո համար գրագիր են, արի մեր բժիշկների մոտ հետազոտվի բժիշկն էլ դեղատոմսը կգրի, կգնաս կառնես»: Էպիկրիզը ձեռքիս, ցավից ու նեռվայնությունից լացելով նորից գնացել եմ հիվանդանոց՝ ասացին՝ գնա բողոքի, զանգի թեժ գիծ, մենք էլ ոչինչ չենք կարող անել:
Քանի անգամ զանգել եմ թեժ գիծ՝ չեն պատասխանում:
Լրատվամիջոցներին ևս կոչ եմ անում արձագանքել:
Շնորհակալություն եմ հայտնում գրառման սկզբում նշածս բժշկին, որի անուն ազգանունը այդպես էլ չիմացա, ով սրտացավորեն ու պատրաստակամ ամեն ինչ արեց հարցը լուծելու համար, բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Հ.Գ Հիվանդանոց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պոլիկլինիկա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...