10:31 16.12.2022
Twitter-ը հինգշաբթի սառեցրել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների լրագրողների հաշիվները, որոնք գրում էին սոցցանցի աշխատանքի մասին, հայտնում է Associated Press-ը։
Սառեցված հաշիվները, ի թիվս այլոց, պատկանում են նաև New York Times-ի, Washington Post-ի և CNN-ի լրագրողներին: CNN-ի աշխատակից Դոննի Օ’Սալիվանից բացի արգելափակվել են Washington Post-ի Դրյու Հարվելի, New York Times-ի Ռայան Մաքի, անկախ լրագրող Ահարոն Ռուպարի էջերը և մրցակից սոցիալական ցանցի՝ Mastodon-ի Twitter-ի էջը։
Լրագրողները, ովքեր կորցրել են իրենց հաշիվները, գրել են Մասկի նոր քաղաքականության մասին, որը, ըստ նրանց, պայմանավորված է երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում միլիարդատիրոջ ընտանիքի հետաքննության հետ կապված միջադեպով։
Ինքը՝ Մասկը, անուղղակիորեն հաստատել է այս ենթադրությունները։
«Լրագրողները» ենթարկվում են նույն դոքսի կանոններին, ինչ բոլորը»,- գրել է նա ուրբաթ երեկոյան։
Doxxing-ը (docs հապավումից՝ «փաստաթղթեր») անձի մասին անձնական կամ գաղտնի տեղեկատվության որոնումն ու հրապարակումն է՝ առանց նրա համաձայնության։
CNN-ը Twitter-ի որոշումը անվանել է «անխոհեմ և չարդարացված» և խոսել հարթակում աճող անկայունության մասին։
«Մենք Twitter-ին խնդրել ենք բացատրել մեր գործողությունները, և կախված պատասխանից՝ մենք կվերագնահատենք մեր հարաբերությունները», – գրել է հեռուստաալիքը Twitter-ում։
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...