21:00 16.12.2022
Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։ Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է:
Դեռ 2019 թվականին քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչների բնակապահովման առաջարկ ներկայացվեց։ Համաձայն այդ առաջարկի ամրացման ենթակա էր միայն իր փլուզումներով ու 3-րդ հարկից մինչև առաջին հարկ մշտական կաթոցներով Տիգրան Մեծ 5 շենքը, մյուսների բնակիչներին պետք է տրվեին ԲԳՎ-ներ։ Մասնավորապես, Իսահակյան 9 շենքի բնակիչները չհամաձայնեցին վկայագրի տարբերակին։
Երկու տարում հստակ է մեկ բան՝ Տիգրան Մեծ 5-ը պետք է ամրացվի։ Մեկնարկել են ամրացման նախագծանախահաշվային աշխատանքները։
«Մինչև տարեվերջ նախագծանախահաշիվային փաստաթղթերի կազմման աշխատանքները կավարտվեն, կճշտվեն շենքերի վերականգնման, ամրացման համար ֆինանսական միջոցների չափը։ Այս պահին քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը»,- SHANTNEWS․ am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Անտառավան 26, Ղուկասյան 29 և Իսահակյան 9-ը վթարային շենքերի բնակիչների բնակարանային ապահովման ծրագիրը ևս մնում է առաջնահերթներից։ Անտառավան 26 շենքում անցած տարվանից սպասում են բնակարանի գնման վկայագրերին։ ԲԳՎ-ներ տրամադրելու միջնորդությունը վերաբերում է ամբողջ շենքին, որտեղ 60 բնակարան կա, բայց փաստացի ընդամենը 10 ընտանիք է բնակվում։ Սակայն չբնակեցված բնակարանների սեփականատերերին ևս փոխհատուցման որոշումը կվերաբերի, երբ այն կայացվի։
«Անտառավան 26 և Իսահակյան 9, Ղուկասյան 29 շենքերում այցելություններ են եղել և մարզպետի կողմից միջնորդություն է ներկայացվել, որ հնարավորության դեպքում Իսահակյան 9 շենքի տեղում կառուցվի նոր բնակելի շենք, իսկ Անտառավան 26 շենքի բնակիչներին տրամադրվի բնակարանների գնման վկայագրեր»,- նշում է քաղաքաշինության վարչության պետը:
Տիգրան Մեծ 5 շենքի մեկ մուտքն ամրացվել է Լինսի հիմնադրամի բանակարանաշինության տարիներին։ 3 մուտքերը վթարային են։ Տիգրան Մեծ 5-ը նաև պատմաճարտարապետական հուշարձան է ու պետք է վերականգնվի՝ պահպանելով արտաքին տեսքը։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո պարզ կդառնա, թե ինչքան գումար անհրաժեշտ կլինի Տիգրան Մեծ 5 շենքն ամրացնելու համար։ Հետո նոր հերթը կհասնի այդ գումարների հատկացմանը։ Ըստ այդմ, այս շենքի համար էլ ամրացման աշխատանքների մեկնարկի ժամկետներ չեն նշվում։
Նույն փուլում է նաև Աշոցքի Կոճոռ թաղամասի հարցը՝ միայն մեկ տարբերությամբ, որ Տիգրան Մեծ 5 շենքի ամրացման աշխատանքների պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է, իսկ Կոճոռինը՝ քաղաքաշինության կոմիտեն։ Կոճոռում ևս նախագծանախահաշվային աշխատանքներ են տարվելու։ Փայտյա կառույցների բնակիչների համար նոր շենք կկառուցվի։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...