Նիկոլ Փաշինյանը պահանջում է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նիկոլ Փաշինյանը պահանջում է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին

11:09 06.03.2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու համար:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեսագրության միջոցով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պատգամավորը հայտնում է, որ փետրվարի 23-ին «Ելք» խմբակցությունն Ազգային ժողովում իրականացրել էր լսումներ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների թեմայով: Այդ լսումների արդյունքներով նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և երկու խնդիր է բարձրացրել.

Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին»: Այսինքն՝ քրեական գործում այս փաստական նյութը չի ուսումնասիրվել և սա մեծ բացթողում է, որովհետև  այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետևանքային կապեր կարող են բացահայտվել: Ես գրել եմ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին և  զեկույցում նշված փաստերն օրենքով սահմանված ուսումնասիրեն: Երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ մինչև հիմա՝ տասը տարի անց, նախաքննական մարմինը չի պարզել,թե  երբ 2008-ի մարտի 1-ին կամ 2-ին  Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարների շարքերից որոշ ցուցարարներ  մեքենաների հետևից դուրս էին գալիս և կրակում զինվորների վրա ու նորից թաքնվում, ահա այս  հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված:

Այսօր ակնհայտ է և դա լսումների ընթացքում ընդունեցին նույնիսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որ այս հայտարարությունը լրջագույն ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, և դրա շուրջ կան տարատեսակ մեկնաբանություններ:  Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ և պահանջել, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և պարզաբանի՝ ինչի հիման վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը, որը նա հրապարակել էր Բաղրամյան 26-ում: Սա կարևորագույն նրբություն և հայ հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր այդ տվյալը Ռոբերտ Քոչարյանը վերցրել, գուցե նրան զեկուցել են:Եթե զեկուցել են, ով է զեկուցել, նրան նույնպես պետք է հրավիրել հարցաքննության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP