23:36 16.12.2022
21-րդ դարում 120.000 արցախցի շարունակում է պատանդի կարգավիճակում մնալ իր իսկ հայրենիքում՝ զրկված աշխարհի հետ կապից: Անցնող օրվա ընթացքում ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան, ինպե՞ս է մեկնաբանվում այդ ամենը Բաքվում:
Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է Արտյոմ Երկանյանն ու մանրամասներ հայտնել:
«Ադրբեջանական մամուլի տեղեկություններով` այսօր հանդիպում է տեղի ունեցել ռուս խաղաղապահների ղեկավարների հետ: Ադրբեջանական կողմը ներկայացված է եղել հատուկ այդ նպատակով ստեղծված խմբով, որի կազմում են եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ներկայացնոմ են Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարությունները, Պետգույքի պետական գործակալությունը և «Ազերի Գոլդ» պետական ՓԲԸ-ն:
Այդ թիմը հանդիպում է ունեցել գեներալ Վոլկովի և նրա թիմակիցների հետ՝ խաղաղապահների գլխավոր շտաբում, որը գտնվում է Իվանյան ավանում: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ ռուս խաղաղապահներն իրենց տրանսպորտային միջոցներով Լաչինից նրանց են տեղափոխել Արցախ: Հայտնի չէ, թե այդ ամենի մասին արդյո՞ք տեղյակ են եղել Արցախի իշխանությունները:
Ոմն Մասիմ Մամեդով, որը ներկայացվում է որպես Արցախում այդ հանքերի մոնիթորինգի համար ստեղծված խմբի պատասխանատու, ասել է, որ Վոլկովի հետ քննարկել են ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզն ու դրա կետերը: Ընդ որում, հետաքրքիր է, որ այդ ամենը Վոլկովի հետ «քննարկել է» առանց հայերի:
Որքան հնարավոր է հասկանալ Մամեդովի խոսքերից, ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել հանել Արցախի շրջափակումը, բայց մինչ այդ իրենք պետք է դիտարկում իրականացնելու հնարավորություն ստանան՝ Դրմբոնի ոսկու հանքում և Կաշենի պղնձամոլիբդենային հանքում: Երկուսն էլ գտնվում են Մարտակերտի շրջանում:
Ընդ որում, պնդում են, որ այդ մոնրիթորինգը պետք է ենթադրի նաև գույքագրում անելու հնարավորությունը. այսինքն՝ որ պահեստում ինչքա՞ն ոսկի կամ մոլիբդեն կա, թե որ հանքում ինչքա՞ն է ակնկալվում արդյունահանել, ո՞ւր է ուղարկվում, ի՞նչ նպատակով և այլն:
Մամեդովն ասել է, որ հակառակ իրենց սպասածին՝ նրանց հնարավորություն չի տրվել իրականացնել անհրաժեշտ աշխատանքները: Ընդ որում, անորոշ է ձևակերպել, թե արդյո՞ք Վոլկովի հետ ձեռք է բերվել այդ ամենի մասին պայմանավորվածություն, և այն չի կատարվել, թե չի հաջողվել գալ ընդհանուր եզրակացության և կոնկրետ որոշման:
Նշեմ, որ պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատում տեղեկություններն ինչ-որ ճանապարհային քարտեզի գոյության մասին»,-ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...
13:45 21.06.2025
Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...