17:40 16.08.2018
Դատարանը, նախքան կալանավորման հիմքերին անդրադառնալը, նախ անդրադառնում է պայմաններին, եթե պայմաններն առկա են, նոր անդրադառնում է հիմքերին: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ ՀՔԾ-ն առանց բացատրելու ասում է՝ դատարանն ապօրինություն է արել, ինչն, ըստ փաստաբանի, մարդկանց զգացմունքների վրա խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է:
Ալումյանն անդրադարձավ փաստաբանների, այդ թվում՝ իր նկատմամբ հանրային ճնշումներին, նշեց, որ խնդիրը հետևյալն է՝ երբ գրոհում են պաշտպանին, ամենավերջին բառերն են ասում ու սպառնալիքներ, իր համար պարզ է լինում՝ դրանք ովքեր են, նրանց բառի արժեքն է հասկանում, դրա համար առանձնապես չի մտահոգվում, բայց նաև հասկանում է՝ իրենք դրանով ցանկանում են դատավորին բան հասկացնել, ցույց տալ, թե նրա հետ ինչ կպատահի, երբ նա համաձայնի փաստաբանների բերած փաստարկների հետ:
«Սա բիրտ ճնշում է դատարանի նկատմամբ: Երբ ազգային զարթոնքն էր, առաջին նախագահն ընտրվեց, ու ազգը ցնծության մեջ էր, ցանկացած այլախոհի, հիշում եք, չէ՞, ինչ էր կատարվում. БТР կոչվող կանայք կային, գալիս էին, ամեն ինչ կոտրում, կար ՀՀՇ Գևորիկ, ես վախենում եմ՝ մեր այս լուսավոր երիտասարդներին չփորձեն դարձնել ՀՀՇ Գևորիկ»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման մասին Ալումյանը նշեց, որ չէր ցանկանա մտածել, թե դա հստակ ուղղորդված մանիպուլյացիա էր կամ սադրանք, բայց տեսնում է, որ այս մոտեցումներն արդարադատությունը դարձնում են անհնարին: Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել միայն անձեռնմխելիությունը, մինչդեռ իր գնահատմամբ՝ իրենց ներկայացրած մյուս երկու հիմքերը ևս ոչ պակաս կարևոր էին, այդ պատճառով իրենք քննարկել են վճռաբեկ բողոք բերելու անհրաժեշտությունը, քանի որ իրենց համար կարևոր էր, որ այն երկու հիմքերն էլ գնահատվեն, ուստի Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն էլ են բողոք բերելու:
Ալումյանի խոսքերով՝ ճիշտ չէ ՀՔԾ այն հայտարարությունը, թե 0038 հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակաօրինական, հակասահմանադրական: Փաստաբանը նշեց՝ նման բան ասելու իրավունք չունեն ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ էլ առաջին ատյանի դատարանը:
«Հակափաստարկելու առումով դժվար դրության մեջ ենք. ՀՔԾ-ն ընտրում է մի հատված, որն առանձին վերցրած մեծ ռեզոնանս, բացասական զգացմունքներ կարող է առաջացնել դեպի Ռոբերտ Քոչարյանը, և դա է հրապարակում, ասում՝ մնացածը չհրապարակեք, որովհետև պետական կամ նախաքննական գաղտնիք է»,- ասաց նա:
Ալումյանն ընտրեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում ունեցած ելույթից մի հատված, որը, իր գնահատմամբ, չի առնչվում ո՛չ պետական, ո՛չ նախաքննական գաղտնիքին. փաստաբանը ելույթը ներկայացրեց իր բառերով՝ փոխանցելով դրա իմաստը:
«Մենք ունեինք մի փորձ, որը մերը չէր, մեր թշնամու փորձից դասեր ունեինք քաղած: Ադրբեջանում 90-ականներին կար ապստամբ մի զինվորական՝ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ Զինված ուժերում և, օգտվելով դրանից, ըմբոստներին միացավ: Նա զորքի մի մասը կարողացավ ուղղել իշխող վարչակարգի դեմ, Գյանջայից զորքը ուղղեց դեպի Բաքու։ 100-ավոր զոհեր ունեցավ Ադրբեջանը այդ մի խռովարար զինվորականի գործողությունների արդյունքում, և իշխանությունը կարողացավ ճնշել այդ ամբստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց երեք տարածք։ Պարոն Քոչարյանն ասում է՝ մենք, մեր աչքի առաջ ունենալով այդ օրինակը, չէինք կարող թույլ տալ, որ մեր Զինված ուժերում, մանավանդ՝ այդ լարված-շիկացած իրավիճակում, հայտնվեն ըմբոստ գեներալներ»,- ասաց նա։
Փաստաբանը նաև անդրադարձավ խոսակցություններին, թե երկրորդ նախագահը, հնարավոր է՝ երկիրը լքի: Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Երևանում է և մտադիր չէ որևէ տեղ մեկնել, իսկ բնակության վայրը փոխելու որոշման դեպքում այդ մասին տեղյակ կպահի նախաքննական մարմնին: Ալումյանը նշեց՝ Վճռաբեկ դատարանում Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման կայացման դեպքում իրենք կդիմեն Եվրոպական դատարան:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...