Արետա Ֆրանկլինի կյանքն ու կարիերան (ֆոտոշարք) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Արետա Ֆրանկլինի կյանքն ու կարիերան (ֆոտոշարք)

20:30 16.08.2018

ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, 76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը:

Կյանքի ընթացքում նա ստացել է 18 «Գրեմմի» մրցանակ, իսկ «Rolling Stone» ամսագիրը 2008 թ.-ին նրան կոչել էր պատմության հզորագույն երգչուհի:

Արետա Ֆրանկլինը մեծացել է Դեթրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայնագրվել են նրա վոկալային առաջին ստեղծագործությունները։

 

Նրա երգերը հայտնվել են աղյուսակներում և նրա շնորհիվ սոուլը մեծ առաջխաղացում է ունեցել։

 

1966 թվականի վերջին Ֆրանկլինի պրոդյուսերը դարձել է Ջերի Ուեկսլերը։ Երգչուհին պայմանագիր է կնքել Atlantic Records-ի հետ և դարձել է նրա գլխավոր աստղը։ «I Never Loved a Man» (The Way I Love You) հուզիչ ռիթմ ընդ բլյուզ ժանրի սինգլի ձայնագրման համար Ջերի Ուեկսլերը նրան տարել է Ալաբամա, որտեղ Արետան ձայնագրվել է ամերիկացի լավագույն երաժիշտների հետ։

1967 թվականի սկզբին և 1968 թվականին Արետան հայտնվում է փոփ աղյուսակներում․ այդ ժամանակ նրա տասը երգերը, որոնց շարքում են դասական սոուլի մարգարիտները՝ «Chain of Fools» և «A Natural Woman»-ը (You Make Me Feel Like), հայտնվում են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում, իսկ Օթիս Ռեդինգի «Respect» երգի՝ Արետայի կրքոտ կատարումը դառնում է ֆեմինիզմի հիմն և գլխավորում է հիթ շքերթները: 1968 թվականին Արետա Ֆրանկլինն ստանում է իր կարիերայի առաջին «Գրեմմի» մրցանակը։

Երգչուհին, խառնելով սոուլ և գոսպել ժանրերը, դառնում է, այսպես ասած, «Ամերիկայի սև դեմքը»՝ պայքարելով քաղաքացիական իրավունքների համար։ Նրա վստահ և սուր վոկալը նորարարական գործիքավորումներում դարձել է դասական սոուլի չափանիշ։ 1972 թվականին նա ալբոմ է ձայնագրել մաքուր գոսպել ժանրում ՝ «Amazing Grace», որը վաճառվել է այնքան, որքան R&B ժանրի սկավառակները։ Թեև Արետա Ֆրանկլինը, որպես մեծագույն վոկալիստ, փառքի է արժանացել, սակայն շատ քչերը գիտեն, որ նրա մի շարք ձայնագրություններում հենց ինքն է նվագում ստեղնաշարային գործիքները։

Արետա Ֆրանկլինին վերջին մեծ հաջողությունը բերեց Սթիվի Ուանդերի «Until You Come Back to Me» (1974) երգի «քավեր» տարբերակը։ Այս ձայնագրությունը փակում է Ֆրանկլինի կյանքի աստղային փառքի շրջանը։ Սոուլ երաժշտության «Ոսկե դարը» արդեն անցյալում էր, և նրա «թագուհին» չէր կարողանում գիտակցել այն։ Վերջնական հարվածն Արետայի համար եղավ հոր կաթվածը։

 

1978-1984 թվականներին Արետան ամուսնացած է եղել հայտնի դերասան Գլին Թորմանի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվել են։

Տարիքի հետ Ֆրանկլինի ձայնագրություններում զգացմունքայնությունը պակասել է, և նա սկսել է կատարել ավանդական փոփ ժանրում՝ հիմնականում երիտասարդ կատարողների հետ։ Ջորջ Մայքլի և Արետայի դուետը 1986 թվականին գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը, իսկ նրա՝ առավել հաջողված «A Rose Is Still a Rose» (1998) սինգլը 1990-ական թվականներին ձայնագրվել է Լորին Հիլի հետ։

Ձայնագրվել են մի շարք դուետներ «թագուհու» և նրա խորթ աղջկա՝ Ուիթնի Հյուսթոնի, Մրայա Քերիի, Էնի Լենոքսի, Մերի Ջեյ Բլայջի, Ֆրենկ Սինատրայի, Գլորիա Էստեֆանի, Քրիստինա Ագիլերայի և մյուս կատարողների հետ։ 2007 թվականին այդ դուետները թողարկվել են առանձին սկավառակով, որը կոչվեց  «Jewels in the Crown:All-Star Duets with the  Queen»: Երկու տարի հետո Արետան ստացավ ԱՄՆ-ի Ազատության մեդալ։

 

Երգչուհին  հանրությանը միշտ ներկայանում էր շքեղ զգեստներով և անկրկնելի ձայնով:

 

Պատրաստեց Նելլի Խաչատրյանը

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանը

19:22 10.05.2025

Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանը

Հունգարիան հուսով է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր միջնորդական ջանքերում կհասնի նույն հաջողությանը, ինչին հասավ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ասիական երկու երկրների միջև զինադադարի մասին լուրերը։ «Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմի սրումը լուրջ վտանգ կստեղծի ողջ աշխարհի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ […] ...

Հայաստանի Մ15 հավաքականը  հաղթել է Վրաստանի թիմին

19:10 10.05.2025

Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմին

Երևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։ ...

Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետ

19:05 10.05.2025

Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։   ...

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվել

18:55 10.05.2025

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...

Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս

18:46 10.05.2025

Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...

Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:40 10.05.2025

Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»:   ...

BACK_TO_TOP