20:43 22.12.2022
2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները միասնական քննություն կհանձնեն երկու անգամ։ Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին, իսկ հայտագրումները 12-րդ դասարանցիները կատարում են դեկտեմբերի 15-ից 25-ը։ Միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել է օնլայն հայտագրումներով։
12-րդ դասարանցիները հայտագրում են այն առարկան, որից միասնական քննություն են հանձնելու հունվար ամսին։ Մինչ այս դեկտեմբեր-հունվար ամիսներին շրջանավարտները կարող էին հանձնել ավարտական քննությունները և կենտրոնանալ միասնականների վրա։ Հիմա միասնական քննություն հանձնելու և ԲՈՒՀ ընդունվելու կրկնակի հնարավորություն են ստացել։ Կարող են միասնական քննություն հանձնել հունվարին և այն կրկնել հունիսին։
«Կորցնելու ոչինչ չունենք։ Հանձնելու եմ հայոց լեզու և գրականություն նաև անգլերեն։ Նախ ուզում եմ գիտելիքներս փորձել ու երկրորդ հերթին լարվածությունը հանել ներսիցս։ Հնարավոր է հունիսին լարվածութունն ավելի մեծ լինի, քանի որ վերջին հնարավորությունն է և չկարողանամ լավ հանձնել քննություն։ Այնպես որ, հիմա ավելի հարմար է միասնական քննություն հանձնել»,- SHANTNEWS -ի լրագրողի հետ զրույցում ասել է 12-րդ դասարանի աշակերտուհի Սեդա Մելքոնյանը։
Երկու անգամ միասնական քննություն հանձնելու մասին որոշումը պատճառաբանվում է սրանով, որ նախորդ տարիներին քննությունների ժամանակ շատ են եղել դժգոհությունները, թե լարվածությունը խանգարել է դիմորդներին։ Հիմա որոշել են հնարավորություն տալ հունվարին քննություն հանձնել, լարվածությունը թուլացնել, հետո արդեն ևս մեկ քննություն հունիսին հանձնել։ 12-րդ դասարանցիները հենց այդպես էլ մոտենում են որոշմանը՝ փորձելու են իրենց գիտելիքները, նաև այն թե որքանով է արդյունավետ եղել այս ընթացքում կրկնուսույցի մոտ պարապելը։
Դիմորդեների ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությունը կրկնապատկվում է։ Դիմորդն ինքն է որոշում միասնական քննություններին մասնակցել հունվարին, հունիսին, թե՞ երկու փուլերին էլ և ո՞ր փուլի արդյունքն ընտրել, որպես վերջնական։ Միանշանակ է, որ ընտրելու են ամենաբարձր միավորը։
«Եթե երեխան նույնիսկ անհաջողության մատնվի, նա ժամանակ կունենա պատրաստվելու և հաջորդ անգամ ավելի լավ հանձնելու համար։ Ենթադրենք մաթեմատիկայից հունվարին 15 միավոր է ստացել, հունիսին 18, ապա կարող է ընտրել հունիս ամսին ստացած գնահատականը և հակառակը»,-SHANTNEWS -ին ասել է ՇՊՀ ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը։
Հունվարին քննություն հանձնելուց հետո 6 ամիս ժամանակ կունենան մինչև հունիս նորից պատրաստվելու և քննությունը կրկնելու համար։ Դիմորդն իր ցանկությամբ կարող է քննություն հանձնել հունվարին և հրաժարվել երկրորդ փուլից։ Սա, մանկավարժներն են նշում, հնարավոր է այն դեպքում, եթե առաջին փուլում դիմորդը ստացել է իր համար առավելագույնը համարվող միավորներ կամ եթե մի քանի միասնական քննություն է հանձնելու և որոշել է դրանցից մեկը հունվարին հանձնել, ապա ուժերը կենտրոնացնել մյուսների վրա։
Նրանց համար, որոնք միայն հունվարին կհանձնեն միասնական քննություն, արդյունքները որոշիչ կլինեն ԲՈՒՀ-ի ընտրության հարցում։ Ավելի հեշտ կլինի կողմնորոշվել տարբեր բաժինների մրցակցությունում։ Քանի որ հիմա հայտագրում են առարկան, իսկ մայիս-հունիս ամիսներին արդեն նաև ԲՈՒՀ-ն են ընտրելու։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...