19:40 22.12.2022
Դուբայում կայացած պարափաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությունից գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը հայրենիք վերադարձավ հաղթանակով: Մինչև 55 կգ քաշային կարգում նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը: Մեծ սպորտ վերադարձը Գրետան նշանավորեց հաղթանակով։ Հաշմանդամային սպորտում վաստակած բոլոր մեդալներից այս մեկն Աշխարհի գավաթակիր ծանրորդուհու համար նոր նշաձող է դառնալու։
Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձևերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով, սայլակավազքով։ 2007 թ․-ից հետաքրքրվել է ծանրամարտով և որոշել է ընտրել այս մարզաձևն ու կենտրոնանալ դրա վրա։
36-ամյա Գրետա Վարդանյանը 2 տարեկանում 88-ին երկրաշարժին կորցրել է երկու ոտքերը, ֆիզիկական դժվարությունները սովորել է հաղթահարել այդ տարիքից։ Ասում է՝ հանձնվելն ինձ համար չէ։ Ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները հաղթահարում է կամային ուժեղ բնավորության շնորհիվ։
«Ես զգացի, որ ծանրամարտում կարող եմ հաջողություններ ունենալ, քան մյուս սպորտաձևերում և այդ ամենը փաստացի հետագայում երևաց։ Ես որոշեցի, որ պետք է հաշմանդամային ծանրամարտ փորձեմ, երեք ամիս ընդամենը մարզվելով մասնակցեցի Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող Եվրոպայի բաց առաջնությանը, մեդալ նվաճեցի, ոգևորվեցի և որոշեցի, որ հենց այս սպորտաձևով եմ շարունակելու։ Ծանրամարտը գյումրեցիների պատվավոր սպորտաձևն է, որովհետև բոլոր գյումրեցի մարզիկները մեդալներով են հետ գալիս։ Գյումրին մեծ ներդրում ունի այս սպորտաձևի մեջ։ Ինձ համար ծանրամարտը ծանր սպորտաձև է, բայց կարողանում եմ հասցնել, ժամանակի մեջ տեղավորվել, մարզումների գալ, տանը երեխաներով զբաղվել»,- պատմում է Գրետան։
Գրետան միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարալիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել, նաև մարզիչ է: Աշխատում է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես փորձագետ: Մարզուհի, մարզիչ, մայր ու ԱԻՆ-ի աշխատակից: Գրետան ասում է՝ հանձնվելն ամենահեշտն բանն է, որ մարդիկ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, իսկ առաջ գնալու համար պայքարել է պետք:
« Իմ մարզիչը հիմա Հայաստանում չի գտնվում, մոտավորապես 5-6 ամիս է ամուսինս է օգնում մարզումների ժամանակ։ Ամուսնուս շնորհիվ էլ է, որ ես կարողացա ոսկե մեդալներ նվաճել։ Բոլորի ներդրումն այս գործի մեջ կա, բայց ամենաշատը ամուսնունս է, որովհետև նա ամեն վայրկյան, ամեն պահ իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս ժամանակին անցկացնել։ Երբ ամուսինս դիրքեր չի բարձրանում, միշտ օգնում է ինձ, իսկ երբ դիրքերում է լինում, արդեն դահլիճի տղաներն են ինձ օգնում»,- ասում է Գրետան։
Մարզումների ընթացքում Գրետայի կողքին են ամուսինն ու մեկ տարեկան դուստրը՝ Անգելինան: Արշալույս Սարգսյանը պայմանագրային զինծառայող է, երբ դիրքային ծառայությունից վերադառնում է տուն, մարզումների ժամանակ օգնում է կնոջը։
«Երբ դիրքերում չեմ, միշտ կողքին եմ լինում մարզումների ժամանակ, բայց հաճախ եմ դիրքերում լինում, և երբ հեռախոսով խոսում ենք, ասում եմ, որ միշտ մարտական վիճակում լինի։ Այս անգամ պարափաուերլիֆթինգի առաջնությունից առաջ մտահոգ էր, երեխայի մասին էր մտածում, ասացի՝ դու ոչ մի բանի մասին մի մտածիր, դու մոտեցումների մասին մտածիր։ Երեխաս փոքրուց մարզասրահում է, երևի փոքրիկն աշխարհի չեմպիոն մեծանա»,- ասում է Գրետա Վարդանյանի ամուսինը։
Գյումրեցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում: Գրետան մարզումները շարունակում է, պատասխանատու ևս մեկ առաջնություն հաջորդ տարի է լինելու։ Հիմնել է «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, իր փորձով օգնում է հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Մարզչական աշխատանքում ևս հաջողություն է գրանցել, սաներից մեկն այս տարի դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Գրետա Վարդանյանը 4 Պարալիմպիկ խաղերի` 1 ձմեռային (Թուրին) ու 3 ամառային (Պեկին, Լոնդոն, Ռիո) մասնակից է։
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...