ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողի հետ քննարկվել են Գեղարքունիքի մարզում նոր նախագծերի իրականացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողի հետ քննարկվել են Գեղարքունիքի մարզում նոր նախագծերի իրականացման հնարավորությունները

19:02 24.12.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։

 

Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում եւ բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։

Այդ ուղղություններում ներդրվող ծրագրերը նպաստելու են հիդրոօդերեւութաբանական ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, ջրային ավազանների եւ էկոհամակարգերի, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բարելավմանը, աղետի ռիսկերի կառավարմանը եւ Սեւանա լճից իրականացվող ջրառի նվազեցմանը։

Աշխատանքներ են տարվում նաեւ մարզի ազդարարման մեկ ընդհանուր համակարգի ստեղծման ուղղությամբ։

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մինչեւ 2023 թվականի հունվարի կեսերը լիովին արդիականացվում են Գեղարքունիքի մարզի հիդրոօդերեւութաբանական կայանները, իսկ մինչեւ տարեվերջ Ճամբարակ համայնքում Գետիկ գետի վտակների վտանգավոր հատվածներում կիրականացվեն սելավատարների մաքրման եւ գաբիոնապատման աշխատանքներ, «Գեղարքունիք-2» ջրամբարում սոնոգրաֆիկ ուսումնասիրությունից հետո կմշակվի առաջարկությունների փաթեթ՝ ջրամբարի շահագործման անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, կմշակվի «Կլիմայի փոփոխության եւ հարմարվողականության Գեղարքունիքի մարզային պլանը։

Այնուհետ համատեղ քննարկում է ծավալվել «Էկոտուրիզմի խթանումը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում» ծրագրի շուրջ, որի գործընկերը ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, դոնոր կառույցը՝ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների արտաքին գործողություների հարցերով պատվիրակությունը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է տալ 2023 թվականի հունվարին եւ ավարտի հասցնել 2025 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 650 հազար եվրո։

Ծրագրով նախատեսվում է ձեւավորել հայ-ֆրանսիական համատեղ աշխատանքային խումբ, ընտրել արշավային տուրիզմի առնվազն 10 ուղղություն Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում։ Էկոարշավային տուրիզմի համար կհստակեցվեն արահետները, թեմատիկ ուղղությունները, անհրաժեշտ գույքն ու հանդերձանքը, անվտանգության կանոններն ու կանխարգելիչ միջոցառումները, հանգստի գոտիներն ու ավտոմատ գրանցման կետերը, անմիջական կապ կապահովվի փրկարար ծառայության հետ։

Կներդրվեն ուսումնական ծրագրեր՝ ուղեկցող խմբերի վերապատրաստման եւ լիցենզավորման, այլ պահանջված ուղղությունների համար։ Ծրագիրը մեծապես կխթանի հյուրատնային բիզնեսի զարգացմանը, համայնքներում զբոսաշրջային կյանքի ակտիվացմանը, բնակչության զբաղվածության խնդրի կարգավորմանը եւ կայուն եկամուտների ապահովմանը, քանի որ արշավային տուրիզմի հետ կապված ծրագրերը նախատեսվում է իրականացնել տարվա բոլոր եղանակներին։

Ներկայացված բոլոր ծրագրերն էլ կենսական նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզում աղետների ռիսկերի կառավարման, մեկ ընդհանուր ազդարարման համակարգի ներդրման, հիդրոօդերեւութաբանական կայանների, ոռոգման համակարգերի արդիականացման, զբոսաշրջության զարգացման եւ մի շարք այլ տեսանկյուններից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP