14:09 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ-ական նախարարների աշխատանքների ամփոփման շրջանակում ներկայացրել է Սփյուռքի նախարարության աշխատանքի 100 օրը:
Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև նախագահական նստավայրում: Հանդիպում է եղել Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ: Այցի շրջանակում ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ այցելել են նաև Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն:
Նախարարությունն իրականացրեց «Արի տուն-2018» անցումային ծրագիրը: Նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Սփյուռքի նախարարությունն սկսեց համագործակցել մասնավոր սպեկտրի հետ՝ ծրագրում ներգրավելով տարբեր կազմակերպությունների:
«Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ հուլիսի 15-ին, նախարարը հանձնեց հատուկ մրցանակ: Առաջին մրցանակակիրը դարձավ ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով:
Հուլիսի 24-ին տեսազանգի միջոցով նախարարն ուղիղ կապ հաստատեց ԱՄՆ-ում կայացած Հոմենեթմենի երիտասարդական ֆորումին, հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վերջիններիս հուզող մի քանի հարցերի: Ֆորումը կրում էր «Ընդլայնելով ապագայի հնարավորությունները. Քո քայլն ավելի հզոր Հայաստանի համար» անվանումը:
Հուլիսի 24-ին նախարարը հրապարակեց Սփյուռքի նախարարության նոր տարբերանշանը՝ լոգոն, որի հեղինակը ցանկացել է մնալ անհայտ և լոգոն նվիրել նախարարությանը:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Հուլիսի 24-27 պաշտոնական այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն: Հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կիպրոս-Հայաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլեր:
Նախարարը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Նախարարը մասնակցեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը: Կողմերը համաձայնության եկան համատեղ անցկացնել մի քանի ծրագիր, որոնցում ներգրավված են հիմնականում երիտասարդները:
Այցի ընթացքում նախարարը հանդիպեց նաև Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնելու քառակողմ հանդիպում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափով:
Եգիպտոսի կառավարության հրավերով նախարարը պաշտոնական այցով սեպտեմբերին կմեկնի Կահիրե և Ալեքսանդրիա, որտեղ հանդիպումներ կունենա ինչպես եգիպտացի պաշտոնատար անձանց, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նախարարը հանդիպեց ԿՀ-ում հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, վերջինիս հետ քննարկեց կիպրահայերին հուզող հարցեր, ապա հանդիպեց տեղի հայ համայնքի հետ: Նախարարն այցելեց նաև Մելքոնյան կրթական ինստիտուտ, ծանոթացավ խնդրին՝ լսելով և՛ ՀԲԸՄ դիրքորոշումը, և՛ ինստիտուտն ավարտած սաներին:
Հուլիսի 28-օգոստոս 7-ը նախարարն աշխատանքային այցով եղավ ԱՄՆ-ում: Հանդիպեց Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների, կուսակցությունների, միությունների հետ: Հանդիպումների ժամանակ նախարարը պատասխանեց տեղի հայերին հուզող հարցերին, լսեց նրանց մտահոգությունները:
Նախարարությունն իրականացրեց «Քայլ դեպի տուն-2018» ուսումնաճանաչողական ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ միաժամանակ ընդունեց 440 սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների: Այս անգամ ևս նախարարը որոշեց համագործակցել մասնավոր ոլորտի հետ՝ ծրագրում ներգրավելով Հայ-ռուսական համալսարանը, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլ կազմակերպությունների: Ծրագրի շրջանակում նախարարը մի քանի անգամ հանդիպեց մասնակիցների հետ:
Ներկայումս նախարարի գլխավորությամբ աշխատակազմն աշխատում է «ՆերՈւժ» ծրագրի վրա: «Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC), Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...