19:47 10.01.2023
Ձմեռային արձակուրդներից հետո սովորաբար հանրակրթական բոլոր դպրոցներում բացակայությունների մեծ թիվ է լինում։ Այս տարի աշակերտների հետտոնական տրամադրությանը գումարվել է նաև Հանրապետությունում շրջանառվող վիրուսը։
Դպրոցներում բացակայությունների թիվը մեծ է, միաժամանակ նշվում է, որ այն նորմայի սահմաններում է։ Առողջապահության նախարարության շրջաբերականով՝ բոլոր դպրոցներում աշակերտների մուտքը դպրոց սկսվում է ջերմաչափումով, այսինքն՝ սահմանվել է «համաճարակային ֆիլտր» և ոչ միայն դպրոցներում, նաև նախադպրոցական հաստատություններում՝ հիվանդ երեխաների մուտքը բացառելու համար։
Ջերմաչափումը կանխարգելիչ, բայց ոչ լիարժեք արդյունավետ միջոց է։ Հնարավոր է երեխան հիվանդ լինի, բայց չջերմի։ Դրա համար էլ հատուկ ուշադրություն են դարձնում այն դեպքերին, երբ աշակերտի ինքնազգացողությունը վատանում է դասերի ընթացքում։ Երկրորդ կիսամյակի առաջին երկու օրերի ընթացքում սովորաբար բացակաները շատ են լինում, ու դրանք տարբեր պատճառներով են։
«590 աշակերտ ունենք։ Այս թվի մեջ ներառված չեն առաջին և երկրորդ դասարանցիները։ Այսօր ունենք 70 բացակա։ Սա մեզ համար մեծ թիվ է, որովհետև մեր դպրոցում այսպիսի հաճախելիություն չի եղել։ Մեր աշակերտները միշտ պարտաճանաչ են հաճախել։ Մեծ մասն այս շրջանում բացակայում է քաղաքից։ Բացակայություններին նաև դրանք են գումարվում։ Բայց ունենք տեղեկություններ, որ բարձր ջերմող հիվանդ աշակերտներ ունենք, որոնք տանն են բուժում ստանում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը։
Դպրոցներում ամեն օր դիտարկում են բացակայությունների թիվն՝ ըստ պատճառների, թե քանիսն են հիվանդ, քանիսը երկրում չեն կամ էլ այլ պատճառներով են բացակայում։ Բոլոր այս տվյալները լրացնում են հատուկ ձևաթղթի վրա ու ներկայացնում հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն։
Ձևանմուշում առանձին սյունակներում նաև դասասենյակների, միջանցքների ու սանհանգույցների ամենօրյա ջերմաչափումների տվյալներն են լրացվում։ Դասասենյակներում պետք է ապահովվի 19-20 աստիճան, իսկ միջանցքներում, սանհանգույցներում՝ 16-17 աստիճան ջերմություն։ Հաշվի առնելով վիրուսային հիվանդությունների թիվն ու դպրոցահասակ երեխաների շփման շրջանակը, դպրոցներում կարծում են, որ լավագույն կանխարգելումը արձակուրդների երկարացումը կլիներ։
«Կարելի էր գարնանային արձակուրդների հաշվին երկարացնել արձակուրդները, որ գոնե այս պիկը հանդարտվեր։ Որոշ ժամանակ կշահեինք, քանի որ երեխաները դպրոցից գնում են երաժշտական դպրոցներ, պարի, տարբեր խմբակներ, շփման շրջանակը շատ մեծ է »,- ասել է Հասմիկ Անդրիասյանը։
Այդուհանդերձ, հիմա հիմնական դպրոցներում աշակերտների թիվը քիչ է, շփման շրջանակն էլ փոքր-ինչ նեղ։ Առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդները շարունակվում են մինչև հունվարի 22-ը ներառյալ։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...