Ո՞ր մարզանքն է նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ո՞ր մարզանքն է նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը

21:20 01.02.2023

Արտասահմանցի գիտնականները բացահայտում են արել առողջապահության ոլորտում: Նրանք եզրակացրել են, որ ամենօրյա վարժությունն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: Որոնք են այս վարժությունները:

Հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում: Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա), Օքսֆորդի և Լոնդոնի համալսարանների (Մեծ Բրիտանիա) բժիշկներն ուսումնասիրել են 25 հազար մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը կազմել է 61 տարի։ Նախկինում այդ մարդիկ ոչ մի սպորտով չեն զբաղվել։

Փորձի մասնակիցները դրել են դաստակային թրեքերներ և հետևել ֆիզիկական ակտիվության ու սրտի և արյան անոթների հիվանդությունների փոխհարաբերությանը։ Այն, որ ինտենսիվ աերոբիկ վարժություններն ամրացնում են սրտանոթային համակարգը, բժիշկներին վաղուց է հայտնի, և ուսումնասիրությունը հաստատել է դա:

Միջին հաշվով յուրաքանչյուր կամավորին հետևել են մոտ 7 տարի։ Արդյունքները ցույց են տվել, որ ամեն օր առնվազն 3-4 րոպե ֆիզիկական ակտիվությունը 48-49%-ով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը։ Խոսքը կարճ վարժությունների մասին է, որոնք բարձրացնում են սրտի զարկերի հաճախականությունը՝ օրինակ՝ աստիճաններով արագ բարձրանալը, փողոցով վազելը և այլն։

Սակայն այս անգամ գիտնականներն ուշադրություն են դարձրել քաղցկեղից մահացության վիճակագրությանը։ Նրանց դիտարկումների համաձայն՝ կամավորները, ովքեր ամեն օր 3-4 րոպե ինտենսիվ ֆիզիկական վարժություններ են կատարել, 40%-ով ավելի ցածր են եղել ցանկացած տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկից, քան նրանք, ովքեր չեն կատարել: Եվ սկզբունքորեն նրանք ավելի լավ առողջական վիճակ են ունեցել՝ համեմատած նրանց հետ, ովքեր իրենց ընդհանրապես չեն անհանգստացրել ֆիզիկական ակտիվությամբ։

Բացի այդ, մարմնամարզությունը նվազեցնում է գլյուկոզայի և լիպիդների մակարդակը մարմնում, և հենց դրանք նպաստում են քաղցկեղի բջիջների աճին։

Նույնիսկ պարզ քայլելը, ըստ գիտնականների, նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը

15:30 07.06.2025

Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը

Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

15:15 07.06.2025

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...

SHANTNEWS

15:00 07.06.2025

SHANTNEWS

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

14:53 07.06.2025

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

14:42 07.06.2025

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

14:28 07.06.2025

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...

BACK_TO_TOP