Գավառի աղբանոցում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+15.09 oC

Գավառի աղբանոցում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին

10:58 07.03.2018

Երեկ՝ մարտի 6-ին, Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից, որպեսզի տուն վերադառնա և անհետ կորել է:

Ոստիկանության աշխատակիցների հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինայում գնացքների բախման հետևանքով առնվազն 100 մարդ է տուժել

08:42 11.05.2024

Արգենտինայում գնացքների բախման հետևանքով առնվազն 100 մարդ է տուժել

Բուենոս Այրեսում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով առնվազն 100 մարդ վիրավորվել է, իսկ 30 մարդ հոսպիտալացվել է, հայտնել է TN հեռուստատեսությունը։ Գնացքը, որն ուղեւորվում էր Ռետիրո շրջանից դեպի Պիլար մունիցիպալիտետ, բախվել է շոգեքարշին, որը նյութեր է տեղափոխել երկաթուղու վերանորոգման համար։ Բուենոս Այրեսի վարչակազմի ղեկավար Խորխե Մակրին նշել է, որ «օգնություն է ցուցաբերվել 60 մարդու», […] ...

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:26 11.05.2024

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ առավոտյան Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Մայիսի 11-ին, ժամը 11.47-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզու Գոլովնինո գյուղից 278 կմ հարավ-արևմուտք»,- ասել է «ՌԻԱ նովոստիի»  զրուցակիցը։ Նրա տեղեկություններով՝ մասնագետները զգայունության մասին տվյալներ չեն ստացել, ցունամիի վտանգ […] ...

ԱՄՆ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակ

08:10 11.05.2024

ԱՄՆ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակ

2003 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը առավելագույն մակարդակի է բարձրացրել Երկիր հասած գեոմագնիսական փոթորիկի ուժգնության գնահատականը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «G5 մակարդակի ծայրահեղ պայմանները Երկիր են հասել արևելյան ժամանակով 18.54-ին: Գեոմագնիսական փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ողջ հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին անգամ գեոմագնիսական փոթորկի գնահատման առավելագույն […] ...

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

23:25 10.05.2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և […] ...

Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

23:03 10.05.2024

Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորակ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։12-ին: Այրվել է Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում պահեստավորած մոտ 400 հակ […] ...

Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «KamAZ»-ը. կան զոհեր

21:54 10.05.2024

Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «KamAZ»-ը. կան զոհեր

Մայիսի 10-ին, ժամը 18:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և […] ...

BACK_TO_TOP