ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի 25 բնակավայրերի տնտեսվարողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի 25 բնակավայրերի տնտեսվարողներին

18:16 17.01.2023

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Տրամադրված տեխնիկան ներառել է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ Վերջերս ՊԳԿ-ի նախաձեռնությամբ սույն ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ  անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ, ինչին միտված է այս աջակցությունը։

Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին․ տրամադրված տեխնիկայի ցուցակը կազմվել է Տեղական ակտիվ խմբերի կողմից։ Վերջիններս գյուղական զարգացման մարմիններ են, որոնք ստեղծվել են վերոնշյալ ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կհանձնվեն տեղի համայնքապետարաններին՝ նրանց կողմից կառավարման համար և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։

Իջևանում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզերի բնակավայրերի ղեկավարներ և այլոք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

21:17 10.05.2025

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

BACK_TO_TOP