Համագործակցության լավ հնարավորություն.ՀՀ-ն խթանում է իրանական ընկերությունների մասնակցությունը շինարարական մրցույթներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Համագործակցության լավ հնարավորություն.ՀՀ-ն խթանում է իրանական ընկերությունների մասնակցությունը շինարարական մրցույթներում

08:12 21.01.2023

Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 20-ին Սյունիքում անցկացվեց ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի, շինարարության ոլորտում իրանական առաջատար ընկերությունների մասնակցությամբ:

Նախարարն ու դեսպանը Սյունիք էին այցելել՝ նաև դիտարկելու Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի, Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ, քննարկելու այն ծրագրերը, որոնք հետագայում պետք է փորձեն համատեղ իրականացնել:

«Ամբողջ Հայաստանում իսկապես շինարարական մեծ ծավալի աշխատանքներ կան: Եվ մեր այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան այդ շինարարական աշխատանքներին: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նախարարը շեշտեց, որ Հայաստանում տարեցտարի ենթակառուցվածքային հսկայական աշխատանքներ են կատարում, ուղղությունները տարբեր են՝ դպրոցների շինարարություն, մանկապարտեզներ, ջրագծեր, ջրամբարներ, էլեկտրահաղորդման գծեր, ենթակայաններ, ճանապարհաշինարարական խոշոր ծրագրեր և այլն:

«Եվ մենք տեսնում ենք, որ հայաստանյան ներուժը՝ հայաստանյան շինարարական ընկերությունները չեն կարող այդ ամբողջ պատվերը բավարարել: Ու համագործակցության լավ հնարավորություն ենք տեսնում, տեսնում ենք իրանական ընկերություններին Հայաստանի շինարարության ոլորտում ընդգրկվելու լայն հնարավորություն»,-ասաց նախարարը:

Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ:

«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ կովկասյան տարածաշրջանը շատ զգայուն պայմաններում է: Եվ այդ պայմանները պահանջում են Իրանի և Հայաստանի միջև առավել քան երբևէ հարաբերությունների ընդլայնում բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում: Եվ այդ նպատակն իրագործելու համար պետք է հաշվի առնել այդ ոլորտներում առկա կարողությունները»,-ասաց դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նա կարևորեց, որ իրանական առաջատար ընկերությունները ճանաչումը Հայաստանում, հատկապես Սյունիքի մարզում առկա հնարավորությունները: Մյուս կողմից դեսպանը հույս հայտնեց, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ու հնարավորություններ՝ Հայաստանում համապատասխան աշխատանքներում իրանական ընկերությունների ներկայություն ապահովելու համար:

«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին արագ տեմպերով աճել են և 2022 թվականին հասել մոտ 700 մլն դոլարի: Սակայն մեզ թվում է, որ այն դեռ հեռու է ցանկալի կետից: Եվ դեռ կան բազմաթիվ չօգտագործված կարողություններ»,-ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ համաժողովը նոր հորիզոններ կբացի երկու երկրների հարաբերություններում, հատկապես ենթակառուցվածքների զարգացման շատ կարևոր ոլորտում, նաև կնպաստի հասնել երկու երկրների ղեկավարների կողմից դրված նպատակին, այն է՝ կարճաժամկետ հեռանկարում գրանցել մոտ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն:

Այսպիսով` Հայաստանում մասնագիտական ներուժ են տեսնում Իրանում և օգտագործելու են հնարավորությունները՝ ամուր համագործակցություն ստեղծելու

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

15:29 29.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

15:22 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:20 29.06.2025

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Պակիստանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 22:24-ին (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով 01:24-ին)՝ Դերա Ղազի Խան քաղաքից 78 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 236 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

BACK_TO_TOP