Վանաձորում մեկնարկել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը․ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Վանաձորում մեկնարկել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը․ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր

20:00 21.01.2023

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ Վանաձոր և Գյումրի համայնքներում «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք) ծրագրի շրջանակներում կիրականացվի «կայուն և կանաչ կառավարում»՝ մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ:

Ծրագրի աջակցությամբ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր: Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով համայնքի կառավարման համար պատասխանատու կառույցներին հասանելի կլինի ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, տարածական պլանավորման, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն:

Ծրագրի բացման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, «ԿԿԿ Դաշինք» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների աշխատակիցներ, հյուրեր։

Գոռ Ասրյանն իր խոսքում հաջող ընթացք մաղթեց ծրագրին ՝ հատկապես կարևորելով ծրագրի արդյունքում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը և ավելի քան 15 աշխատատեղի ստեղծումը։

– Ծրագիրը մեծ աջակցություն է ինչպես Վանաձորի, այնպես էլ՝ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար։ Ենթակառուցվածքների զարգացումն իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,- իր խոսքում նշեց  մարզպետի տեղակալը։

Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ քաղաքաշինություն, հանրային տրանսպորտ և աղբի կառավարում, վերամշակում։ Այն ենթադրում է կոնկրետ ոլորտներում կիրառվող գործիքակազմերի բարելավում և կահավորանք։

Վանաձորի և Գյումրու համայնքապետարանները կկարողանան իրականացնել հանրային տրանսպորտի խելացի կառավարում՝ կիրառելով նաև տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգ:

Կներմուծվեն էկոլոգիապես մաքուր առաջին 10 էլեկտրական հանրային ավտոբուսները, որոնք հարմարեցված կլինեն նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Համայնքներում կստեղծվի նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ, կներդրվեն ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ, մամլիչներ, ավլող մեքենաներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

16:56 10.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

16:52 10.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 10-ին, աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քար կոտրելու հաստոցի […] ...

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

16:48 10.05.2025

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:30 10.05.2025

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

16:14 10.05.2025

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...

BACK_TO_TOP