Ինչո՞ւ նախարարությունը մասնակի կասեցրեց դեղերի՝ դեղատոմսերով վաճառքի որոշումը. պարզաբանում է ԱՆ փոխնախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Ինչո՞ւ նախարարությունը մասնակի կասեցրեց դեղերի՝ դեղատոմսերով վաճառքի որոշումը. պարզաբանում է ԱՆ փոխնախարարը

13:40 07.03.2018

SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ճեպազրույցի ժամանակ սպառիչ չի պատասխանել լրագրողների՝ դեղերը դեղատոմսով բաց թողելու որոշման մասնակի կասեցմանը վերաբերող հարցերին, և նախարարության լրատվության բաժնի աշխատակիցները մյուս փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին են հրավիրել ամբիոնի մոտ: 

Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկ կայացած նիստի ժամանակ որոշում կայացրեց մասնակի կասեցնել մարտի 1-ից գործող դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը: 

 «Ընթացքում մենք հասկացանք և առաջին օրը որոշակի հաշվարկներով մենք ունեինք մտավախություններ և դրանք ընթացքում հաստատվեցին, որ կարող են լինել որոշակի խնդիրներ հիվանդների հոսքերի հետ կապված։ Այդ իսկ պատճառով պատրաստվեց կառավարության որոշման նախագիծ և ներկայացվեց հաստատման: Մենք սկսում ենք հակավարակային դեղերից, որոնք ներառում են նաև հակաբիոտիկները , դրանից հետո հուլիսի 1-ից սկսած իրականացնելու ենք դեղատոմսերով ներարկումային դեղերի բացթողումը, իսկ հոկտեմբերի 1-ից մենք կունենաք բոլոր դեղերի դեղատոմսով բացթողելու փաստը»,- ասաց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ թեև նախապատրաստական մեծ աշխատանք էր կատարվել, սակայն սկսել են ի հայտ գալ խնդիրներ լրացման, հիվանդների հաճախելիության , դեղատներում դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի հետ կապված։ Նրա խնդմամբ՝  այդ խնդիրները մոնիթորինգ են անում, խնդիրները լուծում և որոշում կայացնում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

10:11 16.06.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...

Այրվել է ավտոմեքենա

10:00 16.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

BACK_TO_TOP