Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+18.09 oC

Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը

14:45 26.01.2023

Ֆինլանդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո), որը գործում էր 2019 թվականից: Իսկ պատճառն այն էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ էին սկսել քուրդ զինյալների դեմ՝ վերջիններիս համարելով ահաբեկիչներ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերոհիշյալ արգելանքի չեղարկման մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ էլ Շվեդիան էր հանել Թուրքիային զենք վաճառելու արգելանքը, որը նույնպես գործում էր սկսյալ 2019 թվականից, երբ թուրք ուժայինները ռազմագործողություն էին իրականացնում քուրդ զինյալների դեմ Սիրիայում։

Այս չեղարկումները տեղի են ունենում Թուրքիայի ու սկանդինավյան այդ երկու երկրների միջև լարված հարաբերությունների համատեքստում:

Նախորդ տարի Շվեդիան և Ֆինդլանդիան Հյուսիստլանտյան դաշինքին (ՆԱՏՕ-NATO) միանալու հայտ են ներկայացրել ։ Դիմումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Բայց Թուրքիան իր հավանությունը տալու դիմաց մի շարք պահանջներ է ներկայացրել Շվեդիային և Ֆինլանդիային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […] ...

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

12:23 17.05.2024

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը հաստատել է, որ իր երկրի առևտուրն Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցվել է մայիսի 2-ից։ «Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքներն ամբողջությամբ դադարեցվել են մայիսի 2-ից: Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է և հայտնի. հեռուստաալիքով: Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, […] ...

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

21:42 16.05.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել

16:49 16.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն՝ ընդգծելով, որ երեկոյան սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը: ...

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

16:25 16.05.2024

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշել է Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց […] ...

BACK_TO_TOP