ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

17:58 06.02.2023

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոֆրի Ռոբերտսոնը հոդվածը սկսել է հետևյալ կերպ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը կարող են կանգնեցնել ավտորիտար Ադրբեջանին, որը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար բնակիչներին սովամահ անելու նպատակով:

Հոդվածագիրը շեշտել է, որ շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է և հակասում է մի շարք պայմանագրերի, սակայն ադրբեջանցիները երկու ամիս է, ինչ շրջափակել են և դեռ շարունակում են շրջափակումը: Նշվում է, որ Լաչինի միջանցքը կենսական օղակ է՝ Ղարաբաղի հայերին ամեն օր 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու, ինչպես նաև քաղաքացիների, դպրոցականների և շտապօգնության մեքենաների շարժի համար:

«Իհարկե, դա ավելի արագ կլիներ օդային փոխադրման ճանապարհով, սակայն Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում: Երկիրը Ադրբեջանի և պատմության գերին է. այն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով, որոնք հայտնի են իրենց վաղ քրիստոնեական եկեղեցիներով և յուրահատուկ գորգերով: 19-րդ դարում այն օկուպացվել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թվականին Ստալինը կամայականորեն և սխալ կերպով այս քրիստոնեական անկլավը ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում՝ որպես անկախ շրջան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԼՂ ժողովուրդը անկախություն է պահանջել և պատերազմ մղել դրան հասնելու համար»,-ասված է հոդվածում:

Ջոֆրի Ռոբերտսոնը նկատել է՝ հաղթանակից հետո հայերը հարաբերական խաղաղություն են ունեցել, մինչև 2020 թվականին Ադրբեջանը հարձակվել է: Նա նշել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին:

«Համաձայնագիրը երաշխավորվեց Ռուսաստանի կողմից: ՌԴ-ն հատկացրեց 2000 «խաղաղապահի»՝ միջանցքը վերահսկելու , բայց նրանք ապացուցեցին, որ չեն կարող կամ գուցե չեն ցանկանում ցրել միջանցքը փակած ինքնակոչ «բնապահպան ակտիվիստներին», որոնց խրախուսում է Ադրբեջանի կառավարությունը, որն ընդհանրապես արգելում է ցույցերը և բանտարկում ցուցարարներին»,-նշված է հոդվածում:

Հոդվածագիրը նկատել է, որ «ցուցարարներից» շատերը դաջվածքներ ունեն, որը ապացուցում է, որ դրանք «Գորշ գայլեր»-ի անդամ են: Շեշտվում է, որ «ցուցարարները» խրախուսվում են բռնապետ Իլհամ Ալիևի կողմից: Հոդվածագիրը հիշեցնում է նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ու անդամների պահանջի մասին: Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն ուշացումով է կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ և հորդորել ցրել ցույցը՝ հավելելով, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո ՌԴ-ն ազդեցությունը կորցրել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP