16:51 07.02.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Արագածոտնի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, Աշտարակի և Ապարանի բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Երկու հրազենի կամավոր հանձնման դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Թալինի բաժնում։ Հրազենները բաժին էր բերել Մաստարա գյուղի մի բնակիչ։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողները։ Արմավիրի բաժնում արձանագրվել է որսորդական հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Հրացան ու ռազմամթերք Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է նաև Բաղրամյան գյուղի մի բնակիչ։
Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Արտաշատի բաժնում արձանագրվել են ռազմամթերքի և ինքնաձիգների, այդ թվում՝ «Կալաշնիկովի», Արարատի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Գավառի բնակիչներից մեկը մարզային վարչությունում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Լանջաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Գավառի բաժին էր բերել հրացան ու փամփուշտներ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները։ Մարտունիում արձանագրվել են ակոսափող հրացանի և ռազմամթերքի, Ճամբարակում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքեր։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Իջևանի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնում էլ արձանագրվել է ոստիկանության Նաիրիի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։
Արդյունավետ էր Գորիսի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում08:30 19.05.2025
Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...
08:20 19.05.2025
Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղՄայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...
08:10 19.05.2025
Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններումԱնկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...
08:00 19.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...