11:32 08.03.2018
Սկսած վաղնջական ժամանակներից՝ քանդակագործները, նկարիչները, երաժիշտները, գրողներն ու բանաստեղծները, այլ կերպ ասած, գեղեցիկ արվեստների վարպետները փորձել են բացահայտել կնոջ գեղեցկության գաղտնիքները, ձգտել են վերարտադրել այդ գեղեցկությունը։ Նրանք պատկերել են կնոջն իրենց ստեղծագործություններում մերթ անտիկ քանդակների տեսքով, մերթ վերածննդի կտավներում, մերթ՝ որպես երաժշտություն կամ քնարերգություն։
Լուսանկարչական արվեստը նույնպես անմասն չի մնացել դրանից։ Ավելին՝ ֆոտոխցիկի ստեղծումից մինչ օրս, հազիվ թե գտնվի մի լուսանկարիչ, ով չի ձգտել պատկերել կնոջը։ Միլիոնավոր լուսանկարներում կնոջը պատկերել են ամենատարբեր վայրերում ու իրավիճակներում՝ փողոցում, շուկայում, գեղեցկության սրահներում, գերժամանակակից տեխնիկայով հագեցած տաղավարներում, բնության գրկում ու անգամ մարտի դաշտում։ Կնոջն իրենց ստեղծագործություններում գովերգել են լուսանկարչական արվեստի մեծագույն վարպետները։ Սակայն նրանց մասին չէ, որ այսօր ուզում եմ պատմել։
Միհաելա Նորոկ։ Մինչև 2013 թվականը ռումինացի այս լուսանկաչուհու անունը ոչ մեկին ոչինչ չէր ասում։ Մի գեղեցիկ օր, սակայն, Միհաելան որոշում է հիմնովին փոխել իր կյանքը։ Նա աշխատանքից ազատվելու դիմում է գրում, վերցնում է իր ուսապարկն ու ֆոտոխցիկը և հրաժեշտ է տալիս հայրենի քաղաքին։ Միհաելան որոշում է շրջել աշխարհով մեկ ու լուսանկարել կանանց։ Իր նախագծը նա անվանում է «Գեղեցկության ատլաս»։ Չորս տարի շարունակ Միհաելա Նորոկը շրջում է երկրեերկիր ու լուսանկարում իրեն հանդիպած կանանց։ Նրա հավաքածուում այսօր տարբեր խավերի, տարբեր տարիքի ու արտաքինի, տարբեր ազգության ու մասնագիտության կանանց ավելի քան 500 դիմանկար կա։
«Իսկական գեղեցկությունը ճառագում է մարդու ներսից ու շրջապատում մարդկայնություն է առաջացնում։ Որքան ձեր արտաքինը բնական է, իրական, այնքան ներքին գեղեցկությունն ակնհայտ կլինի։ Մենք պետք է սովորենք լինել ինքներս մեզ նման և թույլ տանք նույնը ուրիշներին»։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...