Մայիսյան գյուղում բնակություն հաստատած արցախցի Օսիպյանների ընտանիքը չի կարողանում կայուն աշխատանք գտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Մայիսյան գյուղում բնակություն հաստատած արցախցի Օսիպյանների ընտանիքը չի կարողանում կայուն աշխատանք գտնել

20:55 09.02.2023

2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձան մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։ Արցախցի ընտանիքներից ոմանք թեև հարմարվել են տեղի պայմաններին կամ միջավայրին, բայց դժվար են աշխատանք գտնում, խնդիրն ավելի բարդ է Շիրակի մարզում։ Անյուտայի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է եկել և բնակվում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։

Տունը, որտեղ ապրում են այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Ամռանը կոմունալ հարմարությունների բացակայությունն այդքան չի նեղում, բայց ձմռանն առանց գազի ու ջեռուցման ապրելը դժվարանում է։ Տաքանում են փայտի վառարանով, եթե իհարկե, փայտ ունենում են, մնացած դեպքերում վառում են աթար կամ ինչ ձեռքի տակ ընկնում է։ Փայտով  օգնում են բարեգործական կազմակերպությունները, բայց եղածն էլ շատ շուտ է վերջանում։

48-ամյա Անյուտա Գրիգորյանը ծնունդով Մարտակերտից է, բայց 13 տարուց ավելի ամուսնու և դստեր հետ ապրել են Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղում։ 25 տարի Հովսաթաղի դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել: Ուսուցչի աշխատանքին ու հայրենի տանը անվերադարձ հրաժեշտ է տվել՝44-օրյա պատերազմից հետո, հիմա Հավսաթաղը Ադրբեջանի վերահսկողության տակ է։

«Սկզբից եղբորս ընտանիքի հետ Երևանում էինք, հետո տեղափոխվեցինք Գյումրի․մի կին Հերիքնազ Դավոյանը հյուրընկալել է մեզ, իր աղջիկն էլ հյուրընկալել է Օվսաննային։ Ես էլ իրենց տանն էի մնում, որ մեր տարածքները հանձնեցին, մենք ստիպված սկսեցինք վարձով տուն ապրել»,-պատմում է Արցախից Հայաստան վերադարձած Անյուտա Գրիգորյանը։

2020 թվականից ընտանիքի համար սկսվում է դժվարությունների շրջանը։ Մի քանի տուն են փոխել, ժամանակավոր ապաստանել են Գյումրիում, հետո Սարիար գյուղում, մինչև  հաստատվել են Մայիսյան գյուղում։ Արդեն 1․5 տարի է այս տանը վարձով են ապրում։ Արցախցի կինն ասում է՝ սա էլ վերջնական կետն է։

Անյուտան հիմնական զբաղմունք չունի․ գարնանն ու ամռանը հող է մշակում, հավ ու նապաստակ էլ է պահում։ Բայց նպատակը ուսուցչի աշխատանքին վերադառնալն է։ Ամուսինը հիմա Ռուսաստանի Դաշնությունում է, բայց գործերն այնքան էլ լավ չեն։ Ապրուստը վարձակալած տան բակի բարիքներով են ստեղծում, հողի տվածով արցախյան բաղադրատոմսով պահածոներ է արել։ Արցախի իր տանն էլ է հողագործությամբ զբաղվել, ասում է՝ բերքն այնքան շատ է եղել, որ նույնիսկ վաճառել է։

«Պետությունը էս պահին 40․000 դրամ է տալիս, դեկտեմբեր ամսին մեզ վերջնահաշվարկ տվեցին (90,000 դրամ) ու արդեն մենք փաստացի գործազուրկ ենք։ Ոչ միայն ես, այլև իմ նման շատերը, ովքեր գյուղում ուսուցիչ էին աշխատում»,-ասում է Անյուտա Գրիգորյանը։

Այստեղ դիմել է զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոն, որպեսզի մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնի, տվյալները ուսումնասիրել են, բայց չեն արձագանքել։ Արցախից հատկացվող ամսական 40․000 դրամից 30․000-ը տան վարձն է տալիս, մնացածով էլ կոմունալ ծախսերը փակում։ Հայաստանում բնակարան գնելու տարբերակ առայժմ չունի։

«Սերտիֆիկատ տալիս են վերաբնակիչներին, որոնք ժամանակին ըստեղից գնացել էին Ղարաբաղ և էնտեղ վերաբնակեցվել էին։ Հետո, որ էդ տարածքները տվեցին թուրքերին, դրանից հետո իրենք որ արդեն եկան ըստեղ, երկու տարվա ընթացքում էդ սերտիֆիկատները ստացան։ Նույնիսկ մեր գյուղում ես ճանաչում եմ մարդկանց, որոնք մեկ հոգի էին  կամ բավականին տարիքով, իրենք ստացել են սերտիֆիկատ, բայց ես, որ զանգել եմ Արցախի բնակկոմիտե, ասում են, որ պիտի գնանք Արցախ։ Հիմա էս իրավիճակը տեսնելով ո՞նց գնաս Արցախ»,-նշում է արցախցի կինը։

Բայց դեռ բնակարան ունենալու հույսը ընտանիքը չի կորցնում։ Մայիսյան գյուղում մշտական բնակվելու ցանկությունը մեծ է։ Անյուտայի 14 տարեկան դուստրը սովորում է գյուղի դպրոցում, հաճախում է արտադպրոցական պարապմունքների, շտապելով ցույց է տալիս իր նկարները, որտեղ պատկերել է հայրենի Հավսաթաղը։

«Ամեն մարդու համար իր հայրենիքը լավ ա, դե էստեղ համակերպվել ենք, բայց Արցախում ես ինձ ավելի լավ էի զգում, ես կուզեի, որ գոնե մեկ օրով լինեի այնտեղ, որտեղ մենք ապրում էինք, որովհետև ես շատ եմ կարոտել։ Ես այնտեղ ընկերներ ունեի, որոնց հետ հիմա չեմ կարող շփվել»,- պատմում է 14-ամյա Օվսաննա Օսիպյանը։

Շիրակի մարզի Մայիսյան գյուղում Արցախից տեղահանված երեք ընտանիք է ապրում։ Ախուրյանի համայնքապետարանը տեղահանված ընտանիքներին օգնում է սննդով, հագուստով, բայց աշխատանքով ապահովելու խնդիրը ամենաբարդն է, հատկապես փոքր համայնքներում։

Մշտական աշխատանք ունենալու դեպքում Անյուտան ասում է՝ միակ երեխայի՝ 14 տարեկան Օվսաննայի, հետագայում ավելի լավ կրթություն ստանալու հարցերը կկարողանա կարգավորել։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP