Մեծարգո վարչապետի ասելուց հետո այդ մարդիկ փախան. Առողջապահության փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Մեծարգո վարչապետի ասելուց հետո այդ մարդիկ փախան. Առողջապահության փոխնախարար

11:50 08.03.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանել է դեղատոմսով դուրս գրվող դեղերի հետ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝
Կառավարության նիստի ընթացքում վարչապետի հնչեցրած հարցին, թե դեղատների դիմաց արդեն դեղատոմսեր են վաճառում:

«Մեծարգո վարչապետի ասածից հետո այդ մարդիկ որոշեցին չանել դա: Այդ մարդիկ ուղղակի փախան կամ որոշեցին չանել դա: Համենայնդեպս մենք այսօր առավոտից բազմաթիվ ճանապարհներով փորձել ենք գտնել նման արարք գործող մարդկանց: Փաստորեն պետք է ասել, որ չի ստացվել, չենք գտել», – ասել է փոխնախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

19:30 10.05.2024

Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ, հիշեցնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, […] ...

Գիտնականները նախազգուշացնում են կլիմայի փոփոխության պատճառով աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին

08:50 10.05.2024

Գիտնականները նախազգուշացնում են կլիմայի փոփոխության պատճառով աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին

Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պարզել են, որ փոփոխվող կլիման կարող է ընդլայնել մոծակների բնակավայրերը, որոնք կրում են մալարիա, դենգե տենդ, Զիկա վիրուս և կյանքին սպառնացող այլ պաթոգեններ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Climate Change and Health (JCCH) գիտական ​​ամսագրում: Մոծակները համարվում են աշխարհի ամենամահաբեր միջատները՝ սուր վարակիչ հիվանդությունների բռնկում առաջացնելու ունակությամբ։ Նրանց կրող […] ...

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

20:05 09.05.2024

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։ «ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։ Նշված եկեղեցու այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը։ Երեխայի վիճակը գնահատվում […] ...

Ատամնաբույժը թվարկել է պարադոնտիտի ախտանշանները

09:38 09.05.2024

Ատամնաբույժը թվարկել է պարադոնտիտի ախտանշանները

Ատամները մաքրելիս անհարմարությունը պարոդոնտիտի նախանշան է. Moslenta-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ, իմպլանտոլոգ, պարոդոնտոլոգ, օրթոպեդ Արամ Դավթյանը: «Պարոդոնտիտը հիվանդություն է, որը բացասաբար է անդրադառնում ոչ միայն լնդերի, այլև ծնոտի ոսկորների վրա։ Արդյունքում հիվանդը վտանգում է կորցնել մեծ թվով ատամներ, որոնք սկզբում դառնում են շարժական, հետո թափվում»,- ասել է մասնագետը։ Գիտությունը այս հիվանդության պատճառ է համարում […] ...

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր

11:57 08.05.2024

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր

Կառավարությունը բուժաշխատողների համար սահմանում է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր: Կառավարության նիստում նախագիծը առողջապահության նախարարն է ներկայացրել՝ այդ դասընթացները համարելով արդիական ու կարևոր, որոնք անհրաժեշտ en բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համար: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ […] ...

Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին

20:28 07.05.2024

Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին

ՌԴ Կրթության պետական ​​համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։ «Բլիթները բավականին առողջարար սննդամթերք են: Նրանք հարուստ են կալցիումով և կալիումով (գտնվում է կաթի և ձվի մեջ)։ Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք «արագ» էներգիա են ապահովում մարմնին: Ալյուրի մեջ առկա մանրաթելը […] ...

BACK_TO_TOP