18:26 09.02.2023
Հունվարի 17-ին, ժամը 20.20-ին, Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տուժողը դեպքից օրեր առաջ Երևանի Կիևյան փողոցում ընկերների հետ ծեծել էր 29-ամյա մի երիտասարդի, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Նա էլ, այսպես ասած՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով հունվարի 17-ի երեկոյան ընկերների հետ եկել էր մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 27 շենքի բակ ու դարանակալել։ Երբ տուժողը մտել էր շքամուտք, 29-ամյա երիտասարդը ապօրինի պահվող հրազենից մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ և փախել։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին, որոնք արդյունք տվեցին փետրվարի 6-ին։ Նա հայտնաբերվեց Երևանի Սևաստոպոլյան փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
29-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:00 19.05.2025
Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում08:50 19.05.2025
Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել ԲայդենինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...
08:38 19.05.2025
Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցումԱյս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...
08:30 19.05.2025
Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...
08:20 19.05.2025
Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղՄայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...
08:10 19.05.2025
Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններումԱնկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...
08:00 19.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...