12:35 08.03.2018
«20 տարի առաջ խուսափում էինք կրծքագեղձի քաղցկեղի մասին խոսել: Շատ քիչ տեղեկություն կար այս հիվանդության մասին, մարդիկ տեղյակ չէին, որ տարեկան գոնե 1 անգամ կարելի է գնալ զննման և ազատվել այս հիվանդությունից: Զարգացած չէին նաև տեխնոլոգիաները, բայց այսօր Հայաստանում առկա են բոլոր այն հնարավորությունները, որոնք կիրառվում են աշխարհում՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հաղթելու համար», – այսօր՝ մարտի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Այսօր կանայք ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ, ավելի հաճախ են այցելում ստուգումների և չեն մոռանում պրոֆիլակտիկ այցելությունների մասին, ուստի հաջողվում է հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում և արդյունքում, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տվյալներով, քաղցկեղի թիվը նախորդ տարիների համեմատ նվազում է արձանագրել:
«Եթե նախկինում կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում էր ամեն 15-16-րդ կնոջ մոտ, ապա այսօր արդեն ամեն 26-րդ կինն է հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով: Գրեթե կրկնակի բարձրացել է դիմելիության մակարդակը, օրական մոտ 200 այցելու ենք ունենում», – նշեց Խաչանուշ Հակոբյանը:
Վերջին 20 տարիների ընթացքում 540.000 հետազոտություն է իրականացվել: 12.000 քաղցկեղի դեպք է գրանցվել, որից 8000-ը ձերբազատվել է հիվանդությունից՝ վաղ հայտնաբերման շնորհիվ և ապրում է առողջ կյանքով: Հիվանդությունը, սակայն, երիտասարդացել է: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտվող ամենափոքր տարիքի այցելուն 9 տարեկան է:
Կրծքագեղձի քաղցկեղ հազվադեպ, բայց հանդիպում է նաև տղամարդկանց մոտ: Կենտրոնում տղամարդկանց քաղցկեղի 61 դեպք է արձանագրվել:
Այսօր կրծքագեղձից բացի տարածված է նաև վահանաձև գեղձի քաղցկեղը:
Սոնոգրաֆիան արժե 10.000, իսկ մամոգրաֆիան, որը ներառում է նաև սոնոգրաֆիա, բժշկի խորհրդատվություն և բուժման նշանակում՝ 20.000դրամ: Կանանց տոներին ընդառաջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 25-30 % զեղչ է հայտարարված:
09:13 01.05.2025
Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...
09:10 01.05.2025
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...
09:00 01.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլելԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...