22:08 12.02.2023
Այսօր՝ փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հարիսայի փառատոնը։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:
Ավանդույթ դարձած փառատոնը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ։
Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, ներկաները «Հայարտուն» կենտրոնի սրահում համտեսեցին տարբեր խոհարարների պատրաստած հարիսան։ Իրենց հարիսաներով փառատոնին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները։ Հարիսան ճաշակելուն հաջորդեց՝ երգն ու պարը։
Վիրահայ համայնքում ավանդույթ դարձած Բուն Բարեկենդանին նվիրված հարիսայի փառատոնը, Թբիլիսիում այս տարի տոնվեց Բուն Բարեկենդանից մեկ շաբաթ առաջ։ Վիրահայոց թեմի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանեց, որ պատճառն այն է, որ Բարեկենդանն այս տարի կնշվի փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որի առթիվ Վիրահայ համայնքը միջոցառումներ է նախաձեռնել։
«Հարիսայի փառատոնը և՛ Վիրահայոց թեմի, և՛ ողջ հայության համար նշանակալից միջոցառում է։ Քանի որ հայկական խոհանոցը հանդիսանում է հայ մշակույթի անբաժան մասնիկը, մենք՝ պահպանելով մեր ազգային կերակրատեսակները, պահպանում ենք նաև մեր մշակույթն ու ավանդույթները։ Տասնամյակից ավել է ինչ մենք նշում ենք Հարիսայի փառատոնը, միայն կորոնավիրուսի համաճարակի ժամանակ սահմանափակումների պատճառով փոքր ընդմիջում եղավ, իսկ դրանից հետո ինչպես հարկն է պահպանում ենք ավանդական փառատոնը», — ասում է Սուսաննա Խաչատրյանը։
Խաչատրյանն ընդգծում է՝ Հարիսայի փառատոնը անց է կացվում Վրաստանի այլ հայաբնակ շրջաններում ևս, սակայն այժմ տոնը տարբեր անկյուններում տարբեր ժամանակահատավածում է նշվում․
Նշենք, որ հարիսան համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։ Ինչպես նշեցին Հարիսան պատրաստող տիկիններից մեկը, կերակուրը պատրաստվում է ցորենի ձավարով և հավի, ոչխարի կամ տավարի մսով։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ, երբեմն՝ նաև համեմունքներ։
Հավելենք նաև, որ հայ առաքելական եկեղեցին Բուն Բարեկենդանը նշում է Քրիստոնեական Մեծ Պահքի առաջին կիրակի օրը։
16:40 07.06.2025
Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...