18:35 13.02.2023
Վրաստանի «Շարժական արդարադատության տունը» արդեն սպասարկում է Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակչությանը, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է արդարադատության նախարարությունը:
Նշվում է, որ «Շարժական արդարադատության տան» աշխարհագրական տարածքը մեծացել է և այսօրվանից ավելի քան 470 ծառայություն կտրամադրի Սամցխե-Ջավախեթիի հինգ գյուղերում և նրանց շրջակայքում ապրող 10 հազար բնակչի:
Ըստ տեղեկության՝ «Շարժական արդարադատության տան» նոր մեքենան իր առաջին ծառայությունն է մատուցել Բորջոմիի մունիցիպալիտետի Թաձրիս գյուղի բնակիչներին։ Ծառայությունների մատուցման գործընթացին անձամբ են հետևել արդարադատության փոխնախարար Էրեկլե Գվինիանիձեն և «Արդարադատության տան» նախագահ Լաշա Լոբջանիձեն։ Գվինիանիձեն քաղաքացիների հետ խոսել է նաև ««Շարժական արդարադատության տան» նախագծի և ծառայությունների հասանելիության մասին։
Ի դեպ, «Շարժական արդարադատության տունը» արդարադատության նախարարության նորարարական նախագիծն է, որն առաջարկում է պետական և մասնավոր հատվածի ավելի քան 470 ծառայություններ այն տասնյակ գյուղերի բնակիչներին, որտեղ արդարադատության տները չեն գործում։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերին և ներկայումս ընդգրկում է Կախեթիի, Շիդա Քարթլիի, Սամեգրելոյի, Գուրիայի, Աջարիայի, Իմերեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Սամցխե-Ջավախեթիի շրջանները:
Ի դեպ, շուտով «Շարժական արդարադատության տունը» հասանելի կդառնա նաև Քվեմո Քարթլիի բնակիչներին, իսկ մինչև տարեվերջ «Շարժական արդարադատության տան» 20 մեքենա կընդգրկի Վրաստանի բոլոր շրջանները։
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...
15:30 07.06.2025
Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...