Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են

18:54 13.02.2023

Երկրաշարժից տուժած Թուրքիային օգնող երկրների փրկարար ջոկատները սկսել են վերադառնալ իրենց երկրներ, քանի որ գնալով զրոյանում են փլատակներից կենդանի մարդ դուրս բերելու և փրկելու հույսերը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Օրինակ՝ իսպանացիների որոնողափրկարարական խումբը, փրկելով տասնյակ մարդկանց կյանքեր, ավարտել է իր աշխատանքները և վերադարձել Իսպանիա։ Իսրայելի փրկարարների մի մասն արդեն վերադարձել է Երուսաղեմ։

Հունական որոնողափրկարարական խմբերը ևս ավարտել են իրենց առաքելությունը և վերադարձել Հունաստան։ Բայց Հունաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։

Իսկ ահա Ավստրիայի ու Գերմանիայի փրկարարական ջոկատները  որոշակի դադարից հետո որոշում են կայացրել վերսկսել որոնողափրկարարական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա էր մեկնել 27 հոգանոց փրկարարների խումբ, որն աշխատում է Ադիյաման քաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

16:25 07.06.2025

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

Ռուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

16:15 07.06.2025

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

16:10 07.06.2025

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...

Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

16:00 07.06.2025

Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում:   Դաշնային ավիացիոն […] ...

ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. Bloomberg

15:53 07.06.2025

ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. Bloomberg

ԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

15:43 07.06.2025

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը:   Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...

BACK_TO_TOP